Այս բույսի «menta» անվանումը ծագում է հին հունական դիցաբանության հավերժահարս Մենթայի անունից, որին Պերսեփոնե աստվածուհին դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:
Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերևները:
Միջնադարում համարում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, սրտխփոցին, տաքացնում է ստամոքսը, դադարեցնում է սրտխառնոցը, շատ լավ է մարսողության խանգարմանը:
Իսկ բույսի եփուկով լոգանքներն օգնում են երեխաների ռախիտի ժամանակ:
Թուրմը պատրաստում են` վերցնելով 1 ճաշի գդալ հումք և 1 բաժակ ջուր:
Այս թուրմը կարելի է օգտագործել նաև բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու համար:
Անանուխը օգտագործվում է նաև սննդի մեջ: Դրանով համեմում են աղցան, կարկանդակ, պանիրը և այլն:
Բույսից մեղր են ստանում, իսկ ստացված մեղրը ևս օժտված է դեղաբույսին հատուկ բուժիչ հատկանիշներով: