Հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանը ըմբոստ էր ու համարձակ։ Նա բազմիցս է ըմբոստ ու ծայրահեղ քայլերի գնացել` վտանգի ենթարկելով իր մասնագիտական վերելքը, սակայն նախախնամությունը նրան պահպանել է։ Նկարչի կյանքի հետաքրքիր էջերին է անդրադարձել մեր սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Գրիգորը նույնիսկ չէր հիշում` երբ է սկսել նկարել, նա միշտ է նկարել։ Փանոս Թերլեմեզյանը, դիտելով նրա մանկական աշխատանքներն, ասել է` եթե երեխան համբերություն ունենա, նրանից մի բան դուրս կգա։ Տասնամյակներ անց արդեն անուն ձեռք բերելով` Գրիգոր Խանջյանն իր կտավները դարաշրջան բացեցին։
Սեպուհ և Վերգինե Խանջյանները Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից էին, երկար տարիներ ապրել էին Վանում, որտեղ երեք երեխա էին լույս աշխարհ բերել։ Դեռ մինչև 1915 թվականը ռուս սպաները, որոնց հետ մտերիմ էր ընտանիքը, խորհուրդ տվեցին Խանջյաններին Արևելյան Հայաստան մեկնել։
Վերգինեի մոտ ծանր հիվանդություն ախտորոշեցին։ Այն ժամանակվա բժշկության մեթոդները տարբերվում էին այսօրվա մեթոդներից, և նրան, ով տասը տարի առաջ էր վերջին անգամ ծննդաբերել, բժիշկները խորհուրդ տվեցին չորրորդ երեխային ունենալ` սեփական կյանքը փրկելու համար։ Ծնվեց Գրիգորը, իսկ Վերգինեն ապաքինվեց, նա մահացավ միայն խոր ծերության ժամանակ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am