Միգրենը կարող է ուժեղ ցավեր առաջացնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն էապես ազդում է կյանքի որակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեղամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունքը: Կայքի հաղորդմամբ՝ միգրենից ազատվելու գործում կարող է օգնել հիմալայան աղը:
Աղի այս տեսակը հարուստ է հանքանյութերով, բազմաթիվ էլեմենտներով, որոնք օգտակար են օրգանիզմին: Այս միջոցը կօգնի թեթևացնել միգրենի ցավերը, հավասարակշռել թթվահիմնային հավասարակշռությունը, ամրացնել նյարդային համակարգը:
Կիտրոնի հյութը քամեք, ավելացրեք 2 թեյի գդալ հիմալայան աղ: Լավ խառնեք: Խառնուրդը լցրեք մեծ տարայի մեջ, մի բաժակ ջուր ավելացրեք, խմեք հյութը: Համը հաճելի չէ, բայց որոշ ժամանակ անց կզգաք արդյունքը:
Ուշադրություն: Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ չպետք է օգտագործեն այս միջոցը: Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը