«Դադարից օգտվելով գրեմ մշակույթի մասին»
Advertisement 1000 x 90

«Դադարից օգտվելով գրեմ մշակույթի մասին»

Աշոտ Խուրշուդյանի գրառումը.

«Մեզ մոտ գերզարգացած է մեղավոր փնտրելու մշակույթը։ Սա պարտվող հոգեբանություն է։ Հոգեբանություն, որ չենք հավատում խնդրի լուծմանը, ու, փոխանակ ուղիներ փնտրելու, մշակում ենք ուղիներ մեղավոր փնտրելու ու մեղադրելու։ Այստեղից էլ գալիս է մեր երկրորդ ու հաջորդաբար մյուս մշակութային տարրերը՝ պատասխանատավություն չստանձնելը, սխալվելը չընդունելը, ներողություն չխնդրելը … ու այդքանից հետո փոխվելը։

Արդեն իսկ սկսվել է այս կառուցվածքով քննարկումները « … եթե այսպես լինի, ապա մեղավորը դուք կլինեք…»
կամ «միայն ձեզ մեղադրեք նրա մեջ, ինչ կատարվեց»։ Բովանդակությունը թեպետ կարևոր չի, բայց երկուսը գրեմ՝ Արցախում հնարավոր լարումը, մեկ տարեկան երեխայի մահը։ Ու մեղադրանքների շարանը երկ(բազմա)կողմանի է։
Երբ ասում ենք բանակցություններ, նկատի ունենք հենց համատեղ շահը նմանատիպ խնդիրները կանխելու կամ հնարավոր զարգացումների դեպքում լուծելու։

Ես գիտեմ, որ մենք շատ ենք հմտացել մեղադրելու արվեստում։ Անկախ խնդրի մեծությունից, միշտ կարող ենք մեղադրել դիմացինին։ Միգուցե մի պահ իրոք դադար վերցնենք ու կանգացնենք մեղադրելու այս արատավոր շրջանը։ Միգուցե արդեն իսկ բովանդակային խնդիրների ու շահերի շու՞րջ զրուցենք։ Ամենակարևորը այս էտապում դառնում է ժամանակը։ Անորոշությունն ու մանևրները չի կարելի երկար պահել։ Միջնոդրներից մեկը մի անգամ փակել է սենյակում բանակցող կողմերին ու ասել … մինչև կոնսենսուսի չգաք, սենյակից դուրս չենք գալու։ /Ավագ ուրբաթի համաձայնագրի մասին է խոսքը/։ Հաճույքով վաղը կգնայի Մարիոտ, դռները ներսից կփակեի ու նույն բանը կասեի։ Բայց ինձ ասում են, որ չեմ կարող։ Երևի ճիշտ են»։



Նման նյութեր