Բաբկեն Թունյանի հրապարակումը.
«Վերջին 10 օրվա մեջ մի քանի տասնյակ «վերլուծություններ» եմ կարդացել ու լսել՝ տեղի ունեցող էս ամեն ինչի մասին։ Մեկը մյուսից ինտրիգային ու հետաքրքիր։ House of Cards-ը էս ամեն ինչի մոտ մանկապարտեզ է։
Ամենա «օբիդնին» էս է. ասենք, ֆրենդերիցդ մեկի մոտ ինչ-որ բան ես կարդում՝ հեղափոխության թեմայով։ Ինչ-որ բաներ է գրում, բայց առանց փակագծերը բացելու, ցույց տալով, որ ինքը ամեն ինչ գիտի, «թեմայի մեջ է», հասկացողը կհասկանա։ Մեկ էլ նայում ես՝ մի 300 հատ լայք։ Իբր՝ մենք էլ ենք հասկանում, թե իրականում ինչ է կատարվում ու ինչու։ Էդ պահին քեզ թվում է՝ մեջների տուպոյը դու ես, որ բան չհհասկացար, հետո նայում ես լայքածներին, զգում ես չէ՝ էստեղ ակնհայտ ավելի տուպոյներ կան։ Բա ո՞նց են բոլորը հասկանում, բացի քեզնից…
Հետո ուրիշի մոտ ուրիշ «վերսիա ես» կարդում, ոչ պակաս ինտրիգային ու կարևորը՝ առարկություն չհանդուրժող տոնով։ Էնպիսի տոնով, որ կամ պիտի իրեն հավատաս, կամ ընդունես, որ հարիֆ ես…
Բայց հետո հիշում ես ախր, որ էս գերտեղեկացված ու գերիմաստուն հեղինակների նախկին կանխատեսումների 5%-ն էլ իրականություն չի դարձել։ Ու արդեն ավելի հանգիստ, հետաքրքրությամբ ու հավեսով սկսում ես կարդալ ու լսել մյուս պատմությունները՝ ոնց Սուպերմենը թռչող ափսեով էկավ, Պողոսի ու Պետրոսի հետ անելիքները ճշտեց, հետո վայբերով զանգեցին Սասունցի Դավիթին…. Դավիթի՞ն։ Չուզենալով անտեղյակությունդ ցույց տալ՝ ամեն դեպքում չես դիմանում ու հարցնում ես՝
բայց Սասունցի Դավիթը չի մահացե՞լ։
Պատասխանը մոտավորապես էս տիպի է լինում. «Էէէէէէ, ախպերսսս…. »: Իբր՝ դու էս ինչքան անտեղյակ ես, ախր հեչ «թեմայի մեջ չես»: Ու քեզ «թեմայի մեջ են մտցնում». որ իրականում Սասունցի Դավիթը Մսրա Մելիքենց դաչայում խախանդ լռված էր, հետո Քաջ Նազարին ձեն տվեցին, բայց վերջում պարզվեց Բեթմենը բոլորին քցել է, բայց Բեթմենին էլ քցեցին, բայց հեսա Չելովեկ Պաուկն ա խաղի մեջ մտնում, հլը ուր եեեեք:
Առանց կատակի, անկեղծ հետաքրքրությամբ կարդում ու լսում եմ էս բոլոր «տեսությունները»: Ափսոս կինոյի հետ կապ չունեմ, նեեենց սցենարներ են կորչում…
Բայց կա մի օրինաչափություն. էս սցենարների մեջ ով ասես «կինոյի տղա» է ներկայացվում՝ ժամկետն անցած ու չանցած դեմքերից սկսած՝ մինչև օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ, մասոններ ու այլմոլորակայիններ… Ով ասես՝ դեր ունի։ Բացի ժողովրդից։
Ախպեր, բա ժողովո՞ւրդը։ Ժողովուրդը вообще не при чем?
Ինչ-որ մոդայի նման բան է դարձել՝ իրենց խելացի ու տեղեկացված համարող մասսան իր տեսությունների մեջ ժողովրդին ընդհանրապես գործոն չի համարում։
Որ հարցնում ես՝ եղբայր, բա ո՞վ ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ՝ ժողովուրդը չէ՞ր, իմ կարճ, ոչ քաղաքագիտական խելքով, քմծիծաղ են տալիս՝ իբր իիինչ միամիտն ես, բան չես հասկանում, ի՞նչ ժողովուրդ։ Էստեղ նեեեենց մարդիկ ու ուժեր են խառնված, իրենց էդ մասին նեեենց մարդիկ են ասել…. Ժողովուրդը ընդամենը բուտաֆորիա է, ֆոնն է ապահովում։
Իսկ եթե լուրջ, ապա պարզ է, որ փողոցում պայքարող ժողովրդին զուգահեռ ինչ-որ չերևացող պրոցեսներ էլ կգնան, բանակցություններ էլ, «բազարներ» էլ։ Պարզ է, որ ամեն մեկը կփորձի էս վիճակից առավելագույն դիվիդենտ քաղել կամ մինիմալ վնասով դուրս գալ։ Ինչ-որ մեկը կողքից «բզբզացած» էլ կլինի, կամ կեսից միացած… Պարզ է, որ գերտերությունները կփորձեն հասկանալ՝ ինչ է կատարվում, կփորձեն իրենց շահերն առաջ տանել, հանդիպել, բանակցել, համոզել, վախեցնել, սիրաշահել…
Բայց ես անկեղծ հավատում եմ, որ էս ամենը չէր լինի, եթե մարդիկ ոտքի չկանգնեին։ Ոչ մի «տեխնոլոգիա» չէր աշխատի, եթե մարդիկ չհավատային իրենք իրենց։
Կարճ ասած, ինձ համար էս ամեն ինչի գլխավոր հերոսը, «կինոյի տղեն» ԺՈՂՈՎՈՒՐԴն է, որին Նիկոլը կարողացավ համոզել՝ ինքն իրեն հավատալ։
Իսկ եթե ձեզ «կայֆ» է տալիս էն միտքը, որ ձեր փոխարեն ձեր երկրի ճակատագիրը որոշում են մի քանի հոգի՝ վարագույրների հետևում կամ ինքնաթիռների մեջ, ձեր իրավունքն է։ Ինձ էդ միտքը հեչ «կայֆ չի տալիս»։ Հակառակը՝ էդ մտքից ես նեղվում եմ։
Կասեք, որ ձեր նման խելացի չե՞մ։ Համաձայն եմ։ Բայց գիտեմ, որ ձեր վերլուծությունների մեջի «ուժեղ տղերքը»՝ Սուպերմենից մինչև Ժելեզնիյ չելովեկ, մենակ մի բանի հետ են հաշվի նստում՝ ժողովրդի ուժի։ Ու զգում եմ, որ հենց դա է տեղի ունենում Հայաստանում։
Կներեք, երկար ստացվեց»։