Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխությունը հաղթել է և հեղափոխությունը մի օրում չի լինում, հեղափոխական պայքարը շարունակվում է բոլոր հարթություններում: Իմ կարծիքով՝ սխալ է ասելը համբերե՛ք, պետք է ասել պայքարը շարունակվում է: Եվ դա այդպես էլ պետք է լիներ:
Հեղափոխություն ասվածը հենց դա է, որ կա: Առաջին փուլը հաջողությամբ ավատվելուց հետո անցնում ենք հաջորդ փուլերին և ծողովրդի կողմից ընտրված վարչապետին ժողովուրդը մենակ չի թողնում, ասում՝ քեզ դրեցինք վարչապետ, դե հիմա դու աշխատի, մեզ լա՜վ նայի:
Ապականված են բոլոր ոլորտները, հերթով պետք է մաքրել ու կառուցել:Եթե առաջ պայքարում էինք ռեժիմի դեմ և անհույս էինք, հիմա պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն բոլոր ապականությունների վերացման:
Ընկալումների մեջ կարծրատիպ կա, որը դժվար է կոտրել: Եթե որևէ պահանջով՝ դպրոցում, համալսարանում, դատարանում կամ փողոցում կամ քաղաքապետարանի առջև մարդիկ բողոքի ցույց են անում կամ ակցիա դա բնավ չի նշանակում Նիկոլի դեմ, դա նշանակում է պայքարը շարունակվում է: Դա ի՜նչ տիպիկ սովետական արտահայտություն է՝ համբերեք լավ կլինի: Մեր լավը մենք ենք ստեղծելու և անվերջ պայքարի ընթացքում: Եթե պիտի նստենք ու սպասենք, որ մեր փոխարեն պետություն կառուցեն պաշտոնյաները էլ ինչո՞ւ ենք ասում՝ մենք ենք տերը մեր երկրի:
Հասկացեք վերջապես, պետականություն ունենալու պայքարը անվերջ է:
Միշտ նկատել եմ, որ սեղան նստելիս մենք հայերս միշտ ասում ենք. «Դե եկեք, դե նստեք, սկսենք, շուտ արեք, եկեք սկսենք»: Ոչ մի բանի այնպես հաճույքով չենք պատրաստվում ու գործի անցնում, ինչպես ուտել-խմելուն: Վերջացավ, համբերելու սպանիչ ժամանակներն անցան, հիմա պետք է աշխատել: Աշխատել, պայքարել հանուն… հանուն արդարադատության, հանուն մշակույթի, հանուն կրթության, հանուն ներգաղթի, հանուն կոռուպցիայի վերացման, հանուն լավ գյուղի ու գյուղատնտեսության… և այլն…և այլն…
Որևէ պայքարի ցույց չփորձվեք որակավորել, որպես ինչ-որ բանի դեմ արվող գործողություն և որևէ մեկը թող չփորձի իր հոտած ուղեղով դա համարել հակահեղափոխություն: Հակահեղափոխություն փորձում են, այո՛ դեռ փորձում են, իրականացնել հանցագործ ռեժիմի ընդհատակ անցած մութ ուժերը: Դրանք էլ շարունակական պայքարը փորձում են որակել դեմ… դեմ նոր վարչապետի կամ դեմ հեղափոխական պայքարի:
Այն արատավոր մտածելակերպը, որ գալիս է սովետական բռնատիրությունից, թե երկրի ղեկավարն է տերը թե՛ երկրի, թե՛ ժողովրդի, պետք է արմատախիլ անել: Նորից ուզում եմ հիշեցնել Բենջամին Ֆրանկլինի խոսքերը ասված պարզ տնային տնտեսուհու տված հարցին, թե՝ այս ինչ է, երկիրը մե՞զ եք տալիս, պատասխանում է. ՙ«Այո մեմ, եթե դուք այն կարողանաք պահել, պահպանել»:
Համերկրացիներ, երկիրը մեզ է տրված, մե՛նք այն վերցրինք: Կառուցենք, պահենք, պահպանենք: Համբերե՛ք, խորհուրդը այս դեպքում կործանարար կարող է լինել: Այս դեպքում ավելի իմաստուն խորհուրդ է. «Երկաթը տաք-տաք են ծեծում ասածվացքը»: