Բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել ցավից, բորբոքումից։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հոդատապի հետևանքով ցավը հատկապես անհանգստացնում է գիշերային ժամերին։ Ցավը կարող է ուղեկցվել նաև այտուցվածությամբ, ճնշման զգացումով, զգայունության բարձրացմամբ։ Կայքը ներկայացրել է 5 միջոց, որոնք կօգնեն պայքարել ցավի դեմ։
Սառը կոմպրես։ Ուռած հոդերին 10-15 րոպեով սառույց դրեք։
Աղ։ Ծովի աղը ևս կարող է օգնել թեթևացնել հոդատապի նշանները։ 2-3 ճաշի գդալ աղը լցրեք 5 լիտր տաք ջրի մեջ, ոտքերը դրանում թողնեք 30 րոպե։
Մրգեր և հատապտուղներ։ Խորհուրդ է տրվում պարբերաբար թարմ մրգեր օգտագործել՝ խնձոր, բանան, նարինջ, սալոր, բալ։ Հատկապես օգտակար են վիտամին C պարունակող մրգերը։ Բացի այդ՝ խնձորն օգնում է իջեցնել միզաթթվի մակարդակը։
Խնձորի քացախ։ 1-2 թեյի գդալ բնական մեղրը խառնեք 3 թեյի գդալ խնձորի քացախի, ¼ թեյի գդալ կերակրի սոդայի, մի բաժակ տաք ջրի հետ։ Ոտքերն օրվա ընթացքում երկու անգամ դրեք դրա մեջ։
Սխտորի պաստա։ 1 բաժակ մանրացրած սխտորը խառնեք բալի հետ, ավելացրեք 1 բաժակ մեղր։ Պահեք սառնարանում, կերեք ամեն օր նախաճաշից առաջ 1 ճաշի գդալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը