Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը նոր ասեց, որ փողոցները փակելու նախկին բողոքի ակցիաները ուղղված էին նախկին իշխանությունների դեմ, իսկ քանի որ այժմ հաստատված է քաղաքացու իշխանություն, այլևս բողոքի ակցիա կազմակերպելու կարիք չկա, ու կոչ արեց դադարեցնել փողոցները փակելը, փոխարենը բողոքողները իրենց պահանջները նամակով հանձնել կառավարության հասցեներով։
Հեղափոխությամբ իշխանության եկած ու շատ լայն վստահություն վայելող կառավարությունը, կարծում եմ, կարիք չունի հավելյալ վստահություն ներշնչելու, մանավանդ այնպիսի հավաստիացումներով, որոնք լսել ու տեսել են նրանք ովքեր Սովետ են ապրել. Ծանոթ չի՞ քաղաքացու իշխանության հավաստիացումը մանավանդ երբ հանքեր շահագործող օլիգարխի մարդը բնական պաշարների նախարար է դառնում. Ականջներիս մեջ վերադարձավ այն հավատիացումը, թե Սովետական միությունը բանվորների և գյուղացիների երկիր է, ուրեմն, նրանք կարիք չունեն իրենք իրենց դեմ բողոքելու, ուրեմն, որևէ բողոք կապիտալլիզմի սաբոտաժն է։ Նիկոլն էլ ասում է թե ասում են որ բողոքները հանարապետականի սաբոտաժն է, բայց ինքը չի հավատում։ Չեմ կարծում թե սաբոտաժ է, աշխատավոր մարդիկ են, բանվոր, գյուղացի, վարորդներ են բողոքոցղները, նրանք տեսել են թե ինչպես է իշխանությունը փոխվում, ու նույն մեթդներով ցանկանում են իրենց հարցերը լուծել։
Հեղափոխություն է եղել, բայց ութ օր անց իշխանությունը, վարչապետը պրոբլեմների լուծման ոչ թե հեղափոախական ուղի են ցույց տալիս, այլ փտած բյուրոկրատական՝ կոչ անելով նամակներ գրել, և արդեն իրենց դնում են այն նույն բյուրոկրատական ապարատի մեջ, որի շրջապտույտից դուրս գալու համար էին մարդիկ ոտքի կանգնել։
Փոխարենը կառավարությունը կարող էր հեղափոխական լուծումներ գտնել, հանդիպել ցուցարաների հետ, կոչ անել ինքնակազմակերպվել, արհմիություներ ստեղծել, աջակցել իրավաբանական և այլ ռեսուրսներով իրենց խնդիրները ձևակերպելու ու ներկայացնելու համար, Հանրային հեռուստատեսությունը ինչի՞ համար, է, հանրայինով լայն քննարկումներ կազմակերպել, հրավիրելով աշխատավորների ներկայացուցիչներին, ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող եթերով նրանք իրենց ձայնը բարձրացնելով այլևս ինքնակամ կհրաժարվեն փողոց փակել։ Խնդրեմ, կարող են այլ առաջրկներ էլ լինել, բայց նամակ գրել ուղարկելը թագավորներին ու սպասելը, հեչ էն ճանապարհը չի որին մարդիկ ձգտել են»։