Ավոկադոն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի շարք բուժական միջոցների պատրաստման ընթացքում, քանի որ սննդարար նյութերը կարող են օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, ամրացնել իմունային համակարգը։ Ավոկադոն հակաօքսիդանտ, հակաբորբոքային հատկությունների, պարունակում է բջջանյութ, վիտամին E, կալցիում, մագնիում, ցինկ, պղինձ, երկաթ, կալիում, ֆոսֆոր, մանգան, սելեն, նատրիում։ Ավոկադոն կարող եք օգտագործել հետևյալ դեպքերում։
Դիարեա։ Հեռացրեք ավոկադոյի կորիզը, լվացեք։ Ավոկադոն գազօջախում թողեք 7-10 րոպե։ Մանրացրեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Դիարեայի դեպքում խորհուրդ է տրվում 2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ տաք ջուր, լավ խառնել և խմել։
Խոցեր բերանում։ Ավոկադոյի տերևը լվացեք, ծամեք, բայց փորձեք կուլ չտալ։ Հեղուկը, որը դուրս է գալիս ավոկադոյի տերևը ծամելու ընթացքում, օգնում է վերքերի ապաքինմանը։
Ստրիաներ։ Կես ավոկադոն խառնեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի և 1 ճաշի գդալ մեղրի հետ։ Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 30-40 րոպե, լվացեք մեծ քանակով ջրով։
Մազաթափության, մազերն ամրացնելու նպատակով։ Հասած ավոկադոն խառնեք 1 ճաշի գդալ կոկոսի կամ նշի յուղի հետ։ Քսեք մազերին և գլխամաշկին, փաթաթեք։ Թողեք նվազագույնը մի ժամ, որպեսզի սննդարար նյութերը ներծծվեն մաշկի մեջ, լվացեք մազերը։
Խոլեստերինի բարձր մակարդակ։ Բավական է օրվա ընթացքում ընդամենը կես ավոկադո օգտագործել։
Փսորիազ։ Ավոկադոն կարող եք քսել մաշկին, կամ դրա փոխարեն ավոկադոյի յուղ օգտագործել։ Խորհուրդ է տրվում մաշկին թողնել նվազագույնը 30 րոպե, լվանալ տաք ջրով և չորացնել մաշկը։
Կնճիռներ։ Ավոկադոյի միջուկը խառնեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ։ Օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ, լվացեք առավոտյան։
Ոջիլներ։ Ավոկադոյի 5 կորիզն ու տերևները եռացրեք, սառելուց հետո քսեք գլխամաշկին և մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 30 րոպե։ Մազերը լվացեք մեծ քանակով ջրով և շամպունով։
Մակաբույծներ։ 2 թեյի գդալ ավոկադոյի կորիզի փոշին խառնեք ջրի հետ, խմեք քաղցած վիճակում։
Թեփ։ Ավոկադոյի կորիզի փոշին խառնեք գերչակի յուղի հետ, քսեք գլխամաշկին։ Մեկ ժամ անց մազերը փաթաթեք տաք սրբիչով, լվացեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը