Կանաչ թեյի լուծամզուքը գիտնականներին օգնել է ստեղծելու նանոմասնիկներ, որոնք ունակ են մարդու թոքերում ոչնչացնել գործնականում բոլոր քաղցկեղային բջիջները լազերով դրանք լուսավորելիս: Այդ մասին ասված է ACS Applied Nano Materials. հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մեր հերթական քայլը գիտափորձերի մասշտաբների մեծացումն է: Մենք պլանավորում ենք օգտագործել քվանտային կետեր քաղցկեղային բջիջների «լուսանկարներն» ստանալու համար և հուսով ենք հասկանալ, թե ինչպես են դրանք միանում և ներթափանցում դրանց ներսը»,- հայտարարել է Սուդհագար Փութչայմութուն Սուոնսիի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Վերջին տարիներին գիտնականներն ստեղծել են քաղցկեղի բուժման՝ սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնվում են զանազան օրգանական և ոչ օրգանական նանոմասնիկների վրա: Որոշ դեպքերում նանոմասնիկներն իրենք են ինքնին միջոց ծառայում ուռուցքի հեռացման համար՝ հանդես գալով որպես յուրատեսակ «թիրախ», որի վրա են ուղղվում կա՛մ իմունային բջիջներ, կա՛մ էլ լազերի ճառագայթում, որը տաքացնում է մասնիկները և այրում բջիջները: