5 հետաքրքիր փաստ Huawei-ի մասին, որոնք ոչ բոլորը գիտեն
Advertisement 1000 x 90

5 հետաքրքիր փաստ Huawei-ի մասին, որոնք ոչ բոլորը գիտեն

Իմացե՛ք այս հետաքրքիր փաստերը, որոնք կարող են զարմացնել Ձեզ և Ձեր ընկերներին։

1․ Huawei-ն ստեղծվել է Ռեն Զենգֆեի կողմից, երբ նա գտնվում էր միջին տարիքային ճգնաժամի մեջ:

Ո՞վ կարող էր պատկելացնել, որ օրերից մի օր Huawei-ը կդառնա աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Նույնիսկ հենց ինքը` Զենգֆեին, այդպիսի ակնկալիքներ չուներ, երբ հիմնադրեց իր ընկերությունը։ Հատկանշական է, որ նախքան ընկերություն հիմնադրելը, Զենգֆեիը եղել է ռազմական տեխնիկ և զբաղվել է ժողովրդական ազատագրական բանակի ծաոայությամբ, իսկ Huawei-ն ստեղծել է, երբ ընդամենը 42 տարեկան էր:

Այժմ լինելով 73 տարեկան՝ Զենգֆեիը դեռևս իր ստեղծած ընկերության ներկա նախագահն է և պատկանում է Չինաստանի ամենահարուստ մարդկանց շարքին։

2․ Huawei` չինական նվաճում

Իսկ Դուք գիտե՞իք, որ «Huawei»-ը չինարենից թարգմանվում է որպես «չինական նվաճում»։ «Huawei» անվանումը բաղկացած է երկու տարբեր իմաստներ արտահայտող տառանշաններից։ Անվան առաջին հատվածը՝ չինարեն «华» նշանակում է «Չինաստան» կամ «չինական», մինչդեռ անվան երկրորդ հատվածը՝ `«为» թարգմանվում է որպես «նվաճում» կամ «գործողություն»։ Այսպիսով, միասին այս երկու նիշերը բառացիորեն նշանակում են «չինական նվաճում»,  ինչն էլ իր հերթին խոսում է ընկերության հաջողությունների և բազում նվաճումների մասին:

3․ Huawei-ն ավելի հին ընկերություն է քան Դուք կարծում եք։

Huaweiն ստեղծվել է 1980-ականներին և սկսել է իր գործունեությունը հեռախոսային փոխարկիչների արտադրմամբ։ Այդ ժամանակաշրջանում Չինաստանը և ժողովրդական ազատագրական բանակն անհրաժեշտ հեռահաղորդակցության սարքավորումները ստանում էին արտաքին արտադրողներից՝ սեփական ընկերություն չունենալու պատճառով: Ցանկանալով ներդրում ունենալ տեղական հետազոտությունների և չինական սարքավորումների զարգացման մեջ՝ Ռեն Զենգֆեիը որոշեց ստեղծել նոր հեռախոսային փոխարկիչներ և հիմնել իր սեփական ընկերությունը։ Այդ իսկ պատճառով էլ, Ռենգֆեիը հիմնադրեց Huawei-ը, որն առաջին անգամ թողարկեց  իր արտադրությունը 1987 թվականին, Չինաստանի Շենժեն քաղաքում: Ինչպես նշում է նա․ «Հեռահաղորդակցության սարքավորումների տեխնոլոգիան կապված էր միջազգային անվտանգության հետ, և այն երկիրը, որը չուներ իր սեփական սարքավորումը նման էր մի երկրի, որն ուներ զինված ուժերի պակաս»:

4. Huawei-ի նվաճումները

1987-ից մինչ օրս Huaweiը շարունակում է զարգանալ։ Ըստ 2010 թվականի ստատիստիկ տվյալների՝ Huawei-ի տարեկան եկամուտը աճել է 30%-ով։ Նման բարձր զանգվածային աճը պայմանավորված է նրանով, որ Huaweiն իր ապրանքների վաճառքը կենտրոնացրել է ոչ միայն Չինաստանում, այլ նաև արտերկրում՝ ընդգրկելով Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ըստ ներկայիս տվյալների՝ այն աշխարհում հեռահաղորդակցության սարքավորումների խոշորագույն արտադրողն է և կարգով երրորդ խոշորագույն առաքիչը՝ Apple-ից և Samsung-ից հետո:

5․ Huawei՝ լավագույն բրենդերից մեկն Interbrand-ի վարկանիշային աղյուսակում

Իսկ Դուք գիտե՞իք, որ Huawei-ը չինական առաջին ընկերությունն է, որը 2014թ-ին գրանցվել է Interbrand-ի “Աշխարհի լավագույն բրենդեր” վարկանիշային աղյուսակում, ինչն իր հերթին վկայում է Huawei-ի բացառիկ ու աշխարհահռչակ բրենդ լինելու մասին: Չէ՞ որ այդ վարկանիշային աղյուսակում գրանցվում են միայն խոշորագույն ընկերությունները, որոնք հասցրել են նվաճել մեծ բարձունքներ և ունենալ բազում ձեռքբերումներ։

Թեև տարիներ առաջ դժվար կլիներ հավատալ Huawei-ի ամբողջ աշխարհում ճանաչման արժանանալու հնարավորությանը, այսօր դա արդեն փաստ է, և ներկայումս Huawei-ը համարվում է աշխարհում սմարթֆոնների և հեռահաղորդակցության սարքերի արտադրության ոլորտի առաջատարներից մեկը։

huaweiarmenia.am