Վերջին զանգ՝ սիրո խոստովանությունների, համարձակության ու էմոցիաներով լի օր, ավարտի ու նոր կյանքի սահմանագիծ: Քննությունների, դասերի, համադպրոցականաշխատանքների ու ստուգարքների 12-ամյա մարաթոնյան վազքն այսօր ավարտվում է: Այսօրդպրոցական նստարանը, կավճոտ գրատախտակն ու հերթապահության ցուցակը բարիճանապարհ են մաղթում հասունության շեմին կանգնած պատանիներին: BlogNews.am-ի հետզրույցում իրենց դպրոցական հուշերով ու Վերջին զանգի տպավորություններով կիսվել են «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը: Նրանք մեզ են տրամադրել դպրոցական լուսանկարներ ու պատմել իրենց խենթությունների ուչարաճճիությունների մասին, նաև շնորհավորել շրջանավարտներին:
Իննա Խոջամիրյան
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցն ավարտել է 2012թ.-ին: Սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում: Երկար ժամանակ չի անցել իր Վերջին զանգից, ու նա այսօրվա նման հիշում է օրն իր բոլոր մանրամասներով. «Ուզում էի ասել, որ ոչինչ չեմ հիշում, բայց… հիշում եմ անգամ բեմի վրա որ մասում էի կանգնած, ում կողքին, ում դիմաց… Չեմ կարող հիշել՝ ինչ էի ասմունքում որպես հրաժեշտ, բայց կիթառի նվագակցություն կար, ես հուզված էի, կարծես դահլիճն էլ՝ ինձ հետ հավասար… Դեռահասությանս ամենաբուռն շրջանն էր: Ամենասիրառատ, ամենացավոտ, ամենաբեկումնային, ամենաանսպասելի, ամենա… Ինչպես և բոլոր դեռահասների կյանքում: Որպես եզրափակում բոլորով Թաթայի «Վերջին զանգը» երգեցինք: Աննկարագրելի շատ եմ լաց եղել: Երևի ոչ թե նրա համար, որ չէի ուզում դպրոցն ավարտել, այլ չգիտեի՝ ինչ է սպասում մի մարդուկի այս մեծամեծ աշխարհում: Նույնիսկ չգիտեի՝ կընդունվեմ համալսարան թե ոչ. ոչ մի առարկա անհատապես, մասնագիտացված չէի պարապել (սեփական պնդմամբ ): Վերջին զանգից նոր կյանք սկսվեց բառացիորեն»:
Իննան մի քանի քաղաքում ու մի քանի դպրոցում է հասցրել սովորել, և բոլորը հավասարապես իրենն է համարում: Դերասանուհին չի կարողանում մտաբերել՝ վերջին անգամ երբ է եղել իր դպրոցում. «Իմ դպրոցները… Ցավոք, Լոռի կարողանում եմ միայն ոչ աշխատանքային օրերին մեկնել: Ամեն անգամ երկար կանգ եմ առնում մեկ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի, մեկ Տաշիր քաղաքի N2 դպրոցի բակում: Ամենաթանկ, զավեշտալի ու անհեթեթ հիշողություններն են ինձ կապում նշածս երկու դպրոցների հետ: Ուզում եմ այցելել անպայման, կարոտել եմ բոլորին…»:
Հասմիկ Խոջյան
Հասմիկ Խոջյանն էլ է 2012 թվականի շրջանավարտ: Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում. «Մինչև 5-րդ դասարան սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: Վերջին զանգը գրեթե բոլորի կյանքում հուզումնառատ է լինում, սակայն ինձ համար այն իսկական տոն էր: Ուրախ էի, որ ավարտել եմ դպրոցը, ավարտել եմ կյանքի այդ շրջափուլը, քանի որ հստակ գիտեի, որ գնում եմ դեպի նոր կյանք, որտեղ ինձ սպասում էին նպատակներս ու երազանքներս»:
Հասմիկի Վերջին զանգը մյուսներից տարբերվել է ոչ սովորական ավտոշքերթով. «Մեքենաների սկզբից գնում էր փուչիներով զարդարված, հսկայական տրակտորը, հետո՝ հարսանեկան լիմուզինը, իսկ հետո՝ մյուս սովորական մեքենաները: Հետաքրքրությունը դրանց տարբերությունն էր և ահռելի, բայց գույնզգույն զարդարված տրակտորի դանդաղ ընթացքը»:
Դերասանուհին պահպանել է Վերջին զանգի բառացի նշանակությունը և դրանից հետո չի եղել դպրոցում, չնայած անկեղծ խոստովանում է՝ կուզենար շրջել դասարաններով. «Կարող եմ ասել, որ լավ աշակերտ եմ եղել, սակայն ամբողջությամբ կլանված չեմ եղել դպրոցի դասերով, ունեցել եմ շատ այլ հետաքրքրություններ ու շատ ընկերներ: Ամենասիրելի առարկան ինձ համար թերևս գրականությունն է եղել»:
Ամբողջությամբ՝ blognews.am