«Մշակույթի գործիչները հիմնականում փող էին ուզում ու ոչ մի այնպիսի համոզիչ բան չասեցին, որի համար արժեր փող տալ»
Advertisement 1000 x 90

«Մշակույթի գործիչները հիմնականում փող էին ուզում ու ոչ մի այնպիսի համոզիչ բան չասեցին, որի համար արժեր փող տալ»

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակույթի գործիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խոսքի ենթատեքստը այն էր, որ բյուջեից մշակութին հատկացվող գումարներով ստեղծված գործերը կարդարցնեն իրենց միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները հաղորդակցվեն դրանց։ Պատկերացումը սա է՝ բյուջեն ժողովրդի համար է, ուրեմն, նրանից ծախսվող գումարն էլ պիտի ժողովրդին ծառայի, ժողովուրդը գա տեսնի, նայի, շոշափի, որ ասենք՝ հա, մի բան ստեղծվել է։

Մշակույթի գործիչներն էլ հիմնականում փող էին ուզում ու ոչ մի այնպիսի համոզիչ բան չասեցին, որի համար արժեր փող տալ, նույնիսկ չխոստացան դահլիճներ լցնել։

Եթե ընդհանարացնենք, ապա Նիկոլ Փաշինյանն ու մշակույթի գործիչները մի բանում համակարծիք են, որ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեն զանգվածներին, որ արվեստը պրոպագանդայի ու դաստիարակչական միջոց է, տարակարծությունն այն է որ Փաշինյանը նրանցից հաշվետվություն է պահանջում՝ փողը տամ, հասկացանք, բայց դուք էլ չեք կարա ինձ ֆռցնեք, փողը մսխեք ու ոչ մի օգուտ չտաք։ Մինչև հիմա այդպես եղել է՝ իշխանությունը ձեզ փողը տվել է փոխարենը ստացել քծնանք։ Այսուհետ քծնանքի տեղը միայն հանդիսատես կամ ընթերցող։

Ուրեմն, դուրս մնաց կամ չհնչեց մշակութային այն քաղաքականության անհարժեշտությունը որը կխթաներ ստեղծագործականությունը, նորարարական ու փորձարարական արվեստը, կօժանդակեր այն արվեստագետներին(գրող, ժամանակակից արվեստագետ, ռեժիսոր, դերասան, պարող և այլն) որոնք ոչ թե մասսայական կամ շուկայական արվեստ են արտադրում կամ էլ պատրաստի բարոյախոսական կլիշեներով արվեստը ծառայեցնում դաստիարակչական խնդիրներին, այլ նոր աշխարհ են ստեղծում, փոխում են գեղագիտական պատկերացումները կամ այն երիտասարդ արվեստագետներին (ռեժիսորներ, ժամանակաից արվեստագետներ և այլն) որոնք միջոցներ չունեն ստեղծագործելու, որոնց դեմը որպես վիշապ նստել են ախսախկալ արվեստագետները ու կինոյին, մուլտին ու այլ բաների գնացող բյուջեն ֆռթացնելով խմում են (նրանցից մեկն էլ հերիք չի էդքան բյուջեն կթում է, մի հատ էլ նոր թատրոն կառուցելու փող էր ուզում)։

Նիկոլ Փաշինյանը չհիշեց այդ արվեստագետներին, հասկացանք, քաղաքական գործիչ է, ոչ ոք չի հուշել, չի ասել, որ ժողովուրդը միայն սպառող չի, որ մի ժողովուրդ էլ այն արվեստագետներն են, թեև փոքրաթիվ, բայց էլի ժողովրդի մի մասն են ու նրանց հնարավորություն տալով Հայաստանը առավել լայն մասնակցություն կունենա համաշխարհային մշակութային պրոցեսներում։ Հա, նրանք էլ կունենան իրենց հանդիսատեսը, չասեցինք թե չեն ունենա։

Փաշինյանը տեսնում է, որ բյուջեի փողերը մսխվում են, ուզում է գոնե մարդիկ այցելեն։

Բա մշակույթի գործիչնե՞րը, հեչ պետքները չէին այդ ուրիշները, Հայաստանի ամենամեծ դահլիճներից մեկը լեփ լեցուն, ու հիմնականում խոսում էին իրենց անձնական շահերից, միայն իրենց թատրոնը, իրենց թանգարանը, իրենց փառատոնը, իրենց կինոն և այլն։ մենակ մեկը անանձնական բան ասեց, որ Հայաստանից ավտոբուսներով մարդկանց տանեն Թիֆլիս հայկական թատրոն ներկայացում նայելու, որ Թիֆլիսի թատրոնը վրացիք հայերի ձեռից չառնեն։

Եթե գիտնականների հետ հանդիպում լիներ, հաստատ վարչապետին շատերը կբացատրեին, որ գիտության բնագավառներ կան, որոնց վրա ծախսվող գումարի արդյունքը մի սպասեք, դրանց կարող են տարիներ հետո լինել կամ նույնիսկ չլինել։
Բայց այդպիսի արվեստագետ չգտնվեց որ ասեր՝ կան ստեղծագործական ծրագրեր որոնք գուցե չեն դաստիարակում, բայց մարդու մտածելու ձևն են փոխում, աշխարհին նայելու հայցքն են շրջում։

Ու նաև, քննադատության կամ գրախոսության խնդիրը, որոնք արվեստի գործը որոշակի տիրույթում կամ որոշակի ընթացքի մեջ կդնեն՝ կգնահատեն նրա նորարարությունը, կամ էլ կքննադատեն որ ոչ մի ընթացքի մեջ չի, ճահճում է, ու նաև գրախոսությունը կարող էր նպաստել, որ մարդիկ կողմնանորոշվեն թե որ կինո կամ թատրոն գնան, արվեստագետներն էլ տեսնեն թե իրենց ստեղծագործությունը օդում չի մնացել, ինչ որ տեղ դրվել է։

Ու ճիշտ, պարզվեց բոլորի մեջ միակ ստեղծագործողը Նիկոլ Փաշինյանն է, հենց նույն օրը նորարական ստեղծագործություն արեց՝ տրամադրելով կառավարական դաչաները սահմանամերձ գյուղերի դպրոցների շրջանավարտներին վերջին զանգը նշելու համար»։

Մշակույթի գործիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խոսքի ենթատեքստը այն էր, որ բյուջեից մշակութին հատկացվող գումարներով…

Gepostet von Vahan Ishkhanyan am Freitag, 25. Mai 2018