Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերոջս խանութում հարկայինը ստուգում էր արել, բացահայտել էր 2 չգրանցված աշխատող՝ մեկը քեռու տղան որ ընդունվել էր Համալսարան ու մինչև դասի գնալը էկել մի ամիս աշխատում էր իր մոտ, մյուսը հավաքարարը որ շաբաթը երկու անգամ գալիս տարածքը մաքրում էր։ Մեծ տուգանքներ էին դրել վրան։ Ու նրա պես բազմաթիվ մարդիկ հարկային տեռորի տակ էին ու երևի՝ են, հազարաներն էլ գնացել են երկրից։
Հիմա Սամվել Ալեքսանյանը՝ հանգիստ վարչապետին ասում է՝ 6 տարի տեքստիլ գործարան է աշխատացնում ու աշխատողներին չի գրանցել քանի որ իբր շահույթ չունի ու իշխանության հետ համաձայնությամբ է դա արել։ Ի՞նչ իմանաս սուտ է, թե չէ, պետք է նայել մյուս տեքստիլներն ինչպես են աշխատում, ինչպես է օրինակ, Կանդայից գործարարը Հայաստանում տեքստիլ ֆաբրիկա բացել, աշխատողներին գրանցել, ու եկամուտ էլ ունենում է, Լֆիկց էլ հաստատ հարուստ մարդ չի, իսկ Լֆիկը 6 տարի աշխատացնում, շահույթ չունի։ Բայց հո «Երևան Սիթիներն» էլ հսկա եկամուտ են բերում, բա էնտե՞ղ աշխատողների մեծ մասը ինչի գրանցված չի։ Գումարած որ ամեն սուպերմարկետ մի հարյուր կամ ավելի խանութ ա սնանկացրել, էն ընկերոջս խանութներից, որի հավաքարարին չգրանցելու համար տուգանում են։
Բայց էդ հեչ։ Հրապարակը գրում է որ հարցումը Նիկոլ Փաշինյանին մտահոգել է և նա ասել է թե խնդիրը մասնագետների հետ խորությամբ կքննարկեն։ Եղել է արդյո՞ք այսպիսի խոսակցություն, գուցե վարչապետի մամուլի քարտուղարը ասի։ Ամեն դեպքում, հնարավոր է, որ վարչապետը տնտեսական խնդիրները տարբեր օլիգարխների հետ քննարկի, ու նրանց հետ ինչ որ կոմպրոմիսներ ստեղծի։
Հիմա հարցը. արդյո՞ք վարչապետը կհանդիպի հասարակ մարդկանց ու լսելով նրանց դարդերը, երկրի տնտեսական վիճակը կքննարկի նրանց հետ ու նրանց դիտանկյունից խնդիրները խորությամբ կքննարկի, թե՞ միշտ էլ օլիգարխների հետ են քննարկվելու տնտեսական խնդիրները։