Տարեկան ավելի քան 3 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, բորբոքային հիվանդություններով և թոքերի հետ կապված այլ խնդիրներով, որոնք առավել հաճախ ի հայտ են գալիս վիրուսների, սնկային ինֆեկցիաների և բակտերիաների պատճառով:
Չնայած մեր օրերում թոքաբորբը բուժվում է, այնուամենայնիվ, դեռ ոչ վաղ անցյալում այս հիվանդությունը բարդ և վտանգավոր էր: Այժմ հիվանդների միայն 5%-ն է մահանում այս հիվանդությունից:
Թոքաբորբի հիմնական պատճառներից մեկը ստրեպտոկոկ բակտերիան է, որը կարող է բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, խթանել խորխի կուտակումը: Քանի որ այս հիվանդությունը հիմնականում առաջանում է բակտերիաների և վիրուսների պատճառով, ապա բուժման համար նշանակվում են հակաբիոտիկներ: Այնուամենայնիվ, ինչպես գիտենք, հակաբիոտիկները մեծապես բացասաբար են ազդում օրգանիզմի՝ հատկապես իմունային համակարգի վրա:
Բարեբախտաբար, թոքաբորբի բուժման տնական մեթոդ կա:
Օրեգանոյի յուղը դեռ հին ժամանակներից օգտագործվել է շնչառական համակարգերի ինֆեկցիաների, քրոնիկ բորբոքումների, միզուղիների ինֆեկցիաների բուժման հարցում: Յուղը պարունակում է մի շարք սննդարար տարրեր և բոլորովին անվնաս է հակաբիոտիկների հետ համադրելիս: Ձեր սիրելի հյութին ընդամենը 3 կաթիլ օրեգանոյի յուղ ավելացնելով՝ կկանխարգելեք մրսածությունն ու հարբուխը: Բուժման կուրսը տևում է 5 օր:
Սոդան մեկ այլ օգտակար միջոց է, որը բուժում է թոքաբորբը: Սոդան կարգավորում է արյան pH մակարդակը և սպանում է մի շարք բակտերիաները: Այն ամրացնում է իմունային համակարգը և պայքարում է բակտերիաների, վիրուսների և սնկային ինֆեկցիաների դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը