Ճիշտ, հավասարակշռված սննդակարգն օգնում է առողջ լինել, լավացնել մաշկի որակը, կարգավորել նյութափոխանակությունը: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ սնունդը կօգնի նաև ազատվել նյարդային լարվածությունից և ամրացնել իմունային համակարգը: Կայքը ներկայացրել է 5 մթերք, որոնք կօգնեն ազատվել գլխացավից:
Եփած կարտոֆիլ: Այս բանջարեղենը հարուստ է կալիումով. ամենակարևոր էլեմենտներից մեկը, որը հարկավոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ այս կոմպոնենտն արդյունավետ է գլխացավի դեմ պայքարում: Մի միջին կարտոֆիլն A, B խմբի վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիումի օրվա չափաբաժնի 25 տոկոսը:
Սեխ: Այս մթերքը ևս հարուստ է կալիումով. մի միջին սեխը մոտավորապես 66 մգ կալիում է պարունակում: Սեխի օգտագործումը նպաստում է դիաբետով չտառապող մարդկանց արյան մեջ ինսուլինի մակարդակի կարգավորմանը:
Բալ: Բալը հարուստ է նյութերով, որոնք արդյունավետորեն կանխարգելում են գլխացավերը: Նույնպիսի ազդեցություն ունի նաև բազուկը:
Դդմի դերմեր: Գլխացավը հաճախ ուղեկցվում է անոթների լայնացմամբ: Անոթների նորմալ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է օրգանիզմն ապահովել մագնիումով, որն օգտագործվում է ցավազրկող դեղամիջոցների պատրաստման ընթացքում: Դդմի սերմերը մեծ քանակով մագնիում են պարունակում: Դրանք հարուստ են ֆոսֆորով և ցինկով, որոնք դրական ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի և տեսողության վրա:
Ձմերուկ: Ձմերուկն օրգանիզմն ապահովում է ջրով, որը հարկավոր է ներքին օրգանների նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ ձմերուկը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում և մագնիում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը