Կնոջ խնամված ձեռքերն իր բնավորությունն են. Nail Club-ի հիմնադիր Լուսինե Կարապետյան. wnews.am
Advertisement 1000 x 90

Կնոջ խնամված ձեռքերն իր բնավորությունն են. Nail Club-ի հիմնադիր Լուսինե Կարապետյան. wnews.am

Ձեռքերը կանանց այցեքարտն են. Կոկո Շանելի այս միտքը միշտ է արդիական։ Խնամված եղունգներ ունենալը մեր օրերում բոլորին է հասանելի. եթե տարիներ առաջ եղունգների խնամքն իրականացվում էր բացառապես գեղեցկության սրահներում, ապա վերջին տարիներին Երևանում սկսեցին բացվել մի շարք հատուկ մասնագիտացված սրահներ, որտեղ այցելուներին մատուցվում է բացառապես ձեռքերի եւ ոտքերի խնամքի ծառայություն։

Կենտրոնի մյուս առավելությունների, մանիկյուրի նորաձև միտումների մասին Wnews.am-ը զրուցել է Nail Club կենտրոնի հիմնադիր Լուսինե Կարապետյանի հետ։

Լուսինե, արդեն 17 տարի է՝ մատնահարդաման ոլորտում եք, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել մատնահարդարմամբ, ի՞նչն է Ձեզ գրավում մասնագիտության մեջ։

-Մատնահարդարման հանդեպ սերը սկսել է դպրոցական տարիքից։ Սկզբում այն որպես հոբբի էի ընդունում, հետո դարձավ երկրորդ մասնագիտություն (Լուսինե Կարապետյանն ավարտել է ԵՊՀ-ի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը. Wnews.am)։ Առաջին մասնագիտությունս ինձ շատ է օգնում կարիերայի հարցում, որովհետև առանց անգլերենի իմացության չէի կարող մասնակցել մի շարք միջազգային վերապատրաստումների, սեմինարների, դասավանդել արտերկրում։Մասնագիտությանս մեջ ինձ շատ է գրավում առաջ գնալու հնարավորությունը, նորարարությունները։

17 տարի առաջ որոշեցի սովորել մանիկյուր, այդ ժամանակ Հայաստանում շատ քիչ մասնագետներ կային, ուստի դա իրականացրի ռուսաստանյան դպրոցում, որովհետև այնտեղ առ այսօր ամենաբարձրակարգ մասնագետներն են և տալիս են ամենաբարձրակարգ որակավորումը։ Ուսումս տևեց երեք տարի։

-17 տարի առաջ մատնահարդարումը բոլորովին այլ հարթության վրա էր, այսօր՝ այլ։ Ինչպե՞ս է որոշվում՝ ինչն է նորաձև, ովքե՞ր են դա թելադրում։

-Դա թելադրում են եվրոպական երկրները, նորաձևության տները։ Օրինակ՝ Gucci-ն նախորդ տարի նորաձևություն բերեց բզեզը և այսօր շատերը ցանկանում են մատին ունենալ բզեզի պատկեր՝ դա կլինի քարերով, թե նկարված։ Ամեն դեպքում, տեխնոլոգների հետ շփումը բերել է նրան, որ այս ամենը հնարելու համար աշխատում են ինստիտուտներ և փորձում են մեր աշխատանքը շարժի մեջ դնել։ Եթե շարունակենք նորաձևության թեման, ապա այս տարի նորաձև է մինիմալիզմը։

Ամբողջությամբ՝ wnews.am



Նման նյութեր