Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը, իսկ դրանից առավել տհաճ իրավիճակ, գուցե, չկա: Բազմաթիվ օշարակներ, սփրեյներ և դեղամիջոցներ խոստանում են մի քանի օրվա ընթացքում վերականգնել կոկորդի նորմալ վիճակը, սակայն՝ անարդյունք:
Luckywomen կայքն առաջարկում է ժողովրդական բժշկության բաղադրատոմս, որը պայքարում է անգինայի դեմ: Սա հին, ավանդական բաղադրատոմս է, որի օգնությամբ 4 ժամվա ընթացքում կվերացնեք կոկորդի ցավը:
Պատրաստման եղանակը
200 մլ ջրի մեջ եռացրեք 80 գ մանրացրած քիմիոն (тмин), եռացրեք 15 րոպե, ապա կրակն անջատեք: Արդյունքում խիտ, սուրճի մրուր հիշեցնող զանգված կստանաք: Խառնուրդը քամեք և ավելացրեք 50 մլ ջուր: Խառնուրդը կրկին եռացրեք, ապա հեռացրեք կրակից:
Խառնուրդին մեկ ճաշի գդալ լիկյոր, կոնյակ կամ վիսկի ավելացրեք, և այն պատրաստ է: Կես ժամը մեկ ընդունեք այս խառնուրդից 1 ճ/գ:
Արդեն 2 ժամ անց կզգաք տարբերությունը: Մի քանի ժամ անց բոլոր նախանշանները կանցնեն, և կկարողանաք կրկին վայելել կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը