Բոլորը, հատկապես կանայք, ցանկանում են երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր ձգությունը, մազերի գույնը խամրում է և ավելանում են սպիտակ մազերը: Interesbook կայքը ներկայացնում է մի հրաշալի խառնուրդ, որը կօգնի վերադարձնել մազերին և մաշկին իրենց երբեմնի գեղեցիկ տեսքը:
Այս խառնուրդի բաղադրությունը չափազանց հեշտ է, քանի որ բոլոր բաղադրիչները կան ձեր խոհանոցում:
Բաղադրություն
- 4/5 բաժակ կտավատի յուղ
- 4 կիտրոն՝ հավկիթի մեծության
- 3 պճեղ սխտոր
- 1 կգ մեղր
Մսաղացով մանրացրեք սխտորը, 2 կիտրոնը՝ կեղևով, 2-ը՝ առանց կեղևի: Այս խառնուրդին ավելացրեք յուղն ու մեղրը, լավ խառնեք, կափարիչը պինդ ծածկեք և դրեք սառնարանը: Ամեն օր, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կերեք այս խառնուրդից 1ճ/գ:
Խառնուրդը կարող եք անընդհատ ուտել, սակայն կուրսերի միջև 1 շաբաթ ընդմիջում տվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը