Վահագն Մխոյանի հրապարակումը.
Մտածում եմ, որ էս մեր հանրության մի զգալի մասը, թերևս առավելապես ինքզին առաջադեմ, ինչ-որ տեղ եվրոպամետ համարող մասը, պետությանը վերաբերվում ա նենց, ոնց կվերաբերվեր սառնարանին։
Տենց առել, տունը դրել ա ու հմի պտի աշխատի էլի։ Ասում ա՝ «ես լույսի վարձ եմ տալի, խի՞ պտի պոմիդորը սառը չլնի»։
Եվ այնուամենայնիվ մեր հանրությունը պիտի հաշտվի էն դառը իրողության հետ, որ պետությունը սառնարան չի։ Չես կարա իրան առնես, դնես խոհանոցում ու լիքը բերանով ասես․ «դե բա ես հարկ եմ մուծում, ինքը պտի աշխատի»։
Պետականակերտ ազգը՝ նացիան, պիտի լիարժեք ներդաշանակված լինի իր ստեղծած պետության հետ, լրացնի ու երկրորդի պետության ֆունկցիաները։
Իսկ պետության ֆորմալիզացված գործառույթների իմաստը (արդարադատություն, պաշտպանություն, կրթություն ևն) ոչ թե այն է, որ դրանք սահմանես ու ղրաղ քաշվես, այլ որ խնդիրների որոշ խմբեր ստանան համակարգված և հնարավորինս արդյունավետ լուծումներ, ընդ որում՝ այդ լուծումները մշտապես կարող են ու պետք է ավելի լավացվեն նաև «կողքից»։