Ինքնասպանություն. լինե՞լ, թե՞ չլինել. Լիլիթ Ավագյան. champord.am
Advertisement 1000 x 90

Ինքնասպանություն. լինե՞լ, թե՞ չլինել. Լիլիթ Ավագյան. champord.am

Ինքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության միակ լուրջ խնդիրը՝ որոշել` կյանքն արժե՞ , որ այն ապրես, թե՞ ոչ: Ըստ Քամյուի՝ տալ այս հարցի պատասխանը, նշանակում է պատասխանել փիլիսոփայության ֆունդամենտալ հարցին:

Կյանքը մանրամասն և երկար ապրելու համար մեզնից յուրաքանչյուրը դիմում է հնարավոր բոլոր միջոցներին: Կյանքն ապրելու համար պատրաստ է հրաժարվել կարևոր բաներից: Ահա, Գալիլեո Գալիլեյն իր ողջ կյանքը նվիրեց գիտությանը, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ այդ նվիրումը չէր սպառնում իր կյանքին: Այսինքն` իր առջև դրված չէր գիտությամբ զբաղվելու կամ խարույկի վրա այրվելու ընտրությունը: Գալիլեյն ընտրեց կյանքը: Ի տարբերություն Ջորդանո Բրունոյի, որը չհրաժարվեց իր գաղափարներից և խարույկ բարձրացավ: Ըստ ավանդության` Սոկրատեսը ևս այդպես վարվեց. հրաժարվեց ապրելու` ի վերուստ իրեն ընձեռված իրավունքից ու նախընտրեց ինքնասպան լինելու ազատությունը: Սակայն պատմական իրադարձությունների, համաշխարհային մասշտաբի դեմքերի կենսագրությունները մեջբերելն այս դեպքում տեղին չէ:

Ոստիկանական ամփոփագրերում հաճախակիացել են ինքնասպանության դեպքերը: Օրերս կյանքից կամավոր հրաժարվեց երկու մանկահասակ երեխաների երիտասարդ ու գեղեցիկ մայրը: Պատճառն, ըստ ընկերների, դեպրեսիան էր: Կյանքին հրաժեշտ տալու Ջորդանո Բրունոյի մոտիվացիան մեզնից ոչ մեկին չի սպառնում: Սակայն մեր երկրում, ինչպես հայտնի է, կան կյանքին առանց խոր ափսոսանքի հրաժեշտ տալու բոլոր նախադրյալները: Եվ որ, ի տարբերություն իրենց կյանքին վերջ տված հանճարեղ մարդկանց, ինքնասպանությամբ կյանքին վերջ տալն ազատ ընտրություն կամ ազատության ցուցադրություն չէ, այլ կյանքից րոպե առաջ փախչելու հնարավորություն:

Վերջ տալ կյանքին, նշանակում է՝ խոստովանել ինքդ քեզ, որ կյանքը վերջացած է, անիմաստ է, անհասկանալի: Որ դու այլևս անզոր ես ինչ-որ ձևով ազդել սեփական կյանքի` այդքան անուրախ ընթացքի վրա:

Երկա՞ր են մտածում մարդիկ ինքնասպանությունից առաջ, թե՞ դա վայրկյանական որոշում է: Դժվար է ասել:

Ամբողջությամբ՝ champord.am