Մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը
Advertisement 1000 x 90

Մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։

Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։

  • Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
  • Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդեցություն ունենալ տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
  • Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիարեայից։
  • Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
  • Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը. կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։

Ինչպես պատրաստել մոշով թեյ

  • 1 ճաշի գդալ մոշ
  • 1 լիտր ջուր։

Եռացրեք ջուրը։ Անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը։ Թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել, բայց՝ առանց քաղցրացուցիչների։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը