Սոխի կեղևով թեյ. իրական բուժարար
Advertisement 1000 x 90

Սոխի կեղևով թեյ. իրական բուժարար

Սոխի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորը գիտեն դրա կեղևի օգտակար հատկանիշների մասին:

Պարզվում է, որ սոխի կեղևը պարունակում է կվարցետին՝ հակաօքսիդանտ, կենսական ակտիվ տարր, որը պատկանում է վիտամին P-ի խմբին:

Կվարցետինի հիմնական աղբյուր են խնձորը, սոխը, սխտորն ու կանաչ թեյը: Հաշվի առնելով կվարցետինի կարևոր դերը՝ այն պետք է ստանալ բոլոր հնարավոր աղբյուրներից:

Կվարցետինը բժշկության մեջ հայտնի է՝ որպես հզոր հակաքաղցկեղային միջոց: Կվարցետինն օգնում է կաթնագեղձերի և շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի քաղցկեղի դեպքում, ուղեղի հիվանդությունների, լիմֆոսարկոմայի, լիմֆոգրանուլեմատոզի և լեյկոզի դեպքում:

Կվարցետինն ունի հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն:

Կվարցետինը դանդաղեցնում է այն գոյացությունների ի հայտ գալը, որոնք կարող են խթանել բրոնխիալ ասթմայի, խոցային կոլիտների, մաշկային տարբեր հիվանդությունների, ինչպես նաև դերմատիտի և փսորիազի զարգացումը:

Կվարցետինը լայնացնում է անոթները, ունի սպազմահանգստացնող ազդեցություն: Հետևաբար՝ այն հրաշալի օգնում է աթերոսկլերոզի, հեմատոլոգիական հիվանդությունների, ռևմատիզմի, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Կվարցետինը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Այնուամենայնիվ, այս ամենով սոխի կեղևի օգտակար հատկանիշները չեն սահմանափակվում:

Սոխի կեղևով թեյը պետք է խմել պատրաստելուց անմիջապես հետո, քանի որ երկար ժամանակ մնալուց հետո այն կորցնում է իր օգտակարությունը:

Թեյը պետք է պատրաստել հետևյալ կերպ՝ մի բուռ կեղևը լավ լվանալ և վրան եռացրած ջուր լցնել:

Կեղևի քանակն ընտրեք այնքան, որպեսզի թեյը բաց ոսկեգույն ստացվի: Քանի որ սոխի կեղևը տարբեր է, ապա հստակ չափաքանակը որոշելն անհնար է:

10 րոպե անց թեյը կարող եք  խմել: Թեյը պետք է խմել  երեկոյան քնելուց որոշ ժամանակ առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը