2016 թ. Դանիան, արդեն որերորդ անգամ ճանաչվեց աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը: Դանիացի գրող Մալին Ռյուդալն իր գրքում՝ «Երջանիկ, ինչպես դանիացիները», պատմում է սկզբունքների մասին, որի վրա կառուցվում է դանիական բարեկեցությունը:
adme.ru-ն գրքից առանձնացրել է մի հատված, ուր ներկայացնում է դանիական դպրոցի օրենքները, որոնք օգնում են զարգացնել երեխայի անձը, օգնում են երեխային հեշտությամբ գտնել իր տեղը կյանքում:
Լինել ամենալավը՝ ամենագլխավորը չէ:
Դանիայում շատ մեծ ուշադրություն են դարձնում աշակերտների ինքնազարգացման, հետաքրքրասիրության, ինչպես նաև թիմային աշխատանքի վրա:
Լինել ազնիվ սեփական անձի հանդեպ նույնքան կարևոր է, որքան կարդալը և գրելը:
Դանիական դպրոցի հիմնական թիրախը՝ անձի դաստիարակությունն է: Այն պետք է լինի անկախ, ինքնուրույն:
Անգիր արած դասերը չեն խրախուսվում:
Երեխաներին սովորեցնում են ինքնուրույն փնտրել, հետազոտել, փորձեր անել դասերի ժամանակ: Նրանք ունեն թեմատիկ գրականության ընտրության ազատություն:
Կարևորը ոչ թե արդյունքն է, այլ՝ աշակերտի բարեկեցությունը:
Մանկավարժները ամեն բան անում են, որ երեխաները ուսումից հաճույք ստանան:
Շանսերի հավասարությունը:
Աշխատանքի ընդունվելուց դանիացիների միայն 11% է, որ հաշվի է առնում աշխատավարձի չափը: Աշխարհի ամենաբարձր հարկեր ունեցող երկրներից մեկի բնակիչներից քչերն են ձգտում ֆինանսական հարստության: Երիտասարդների մեծ մասը իրեն ազատ է զգում, նրանք վստահ են, որ կարող են տնօրինել իրենց ապագան: