Պիստակը ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար: Այն ունի մի քանի օգտակար հատկանիշներ, որոնք դրական են ազդում մեր օրգանիզմի վրա:
Ինչո՞ւ պետք է մեր սննդակարգում պիստակ ներառենք:
Առողջ արյուն և իմունային համկարգ
Պիստակը վիտամին B6-ի հրաշալի աղբյուր է, որը պատասխանատու է հեմոգլոբինի ստեղծման համար, որն էլ իր հերթին՝ բջիջները սնուցում է թթվածնով: Վիտամին B6-ն օգտակար է նաև իմունային համակարգի համար, քանի որ օգնում է արյան կարմիր և սպիտակ գնդիկների ստեղծմանը: Վիտամին B6-ի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Առողջ մաշկ
Պիստակը հարստացնում է մաշկը վիտամին E-ով, որը պաշտպանում է մաշկը վաղաժամ ծերացումից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և քաղցկեղից:
Լավ տեսողություն
Այս ընկույզն օգտակար է տեսողության համար, քանի որ այն պարունակում է կարտենոիդներ, որոնք հազվադեպ կարող եք հանդիպել այլ ընկույզների բաղադրության մեջ: Կարտենոիդներն ունեն նույն պաշտպանական հատկանիշները, ինչ՝ հակաօքսիդանտները, որոնք կանգնեցնում են ազատ ռադիկալների վատ ազդեցությունը:
Շաքարախտի դեմ
Պիստակը ֆոսֆորի հրաշալի աղբյուր է, որն անհրաժեշտ է պրոտեինների՝ ամինաթթուների վերածվելու գործընթացի համար: Մի բուռ պիստակը հրաշալի միջոց է շաքարախտի դեմ պայքարի համար:
Լավ է վատ խոլեստերինի իջեցման համար
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ պիստակը նվազեցնում է՝ վատ, և բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը: Այսպիսով՝ պիստակը նվազեցնում է սրտային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը