Սթիվեն Հոքինգի ուշագրավ մտքերը
Advertisement 1000 x 90

Սթիվեն Հոքինգի ուշագրավ մտքերը

Ողջ իմ կյանքում ես ապշում էի մեզ հանդիպող գլխավոր հարցերից և փորձում էի դրանց գիտական պատասխանը գտնել: Հնարավոր է, որ ես այդ պատճառով էլ ավելի շատ գրքեր եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի:

Ամեն ինչ կանխորոշված է, բայց կարելի է համարել, որ նաև ոչ, քանի որ մենք չգիտենք, թե հենց ինչն է կանխորոշված:

Շուտ մեռնելու հեռանկարն ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքն արժե, որ այն ապրես:

Իմ նպատակը շատ պարզ է: Ես ուզում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՞ւ է այն այնպիսին, ինչպիսին որ կա, և ինչո՞ւ ենք մենք այստեղ:

Մենք ընդամենը կապիկների զարգացած սերունդներ ենք՝ ոչնչով աչքի չընկնող աստղով մոլորակի վրա:

Աստղագետները բավականաչափ խելացի են, որ իրենց կանխատեսումներն այնքան մշուշոտ անեն, որպեսզի դրանք հնարավոր լինի հանգեցնել ցանկացած ելքի:

Ես գաղափար չունեմ, թե որքան է իմ IQ-ն: Նրանք, ովքեր հետաքրքրվում են իրենց IQ-ով, պարզապես անհաջողակներ են:

Համոզված եմ, որ գիտութունն ու հետազոտական գործունեությունն ավելի մեծ բավականություն են տալիս, քան գումար աշխատելը:

Իմ իսկական երազանքն այնպիսի գիրք գրելն է, որը կվաճառվի օդանավակայաններում: Բայց դրա համար հրատարակիչը երևի թե կազմի վրա մերկ կնոջ նկար պետք է տեղադրի:

Այնտեղ, ուր կյանք կա, կա նաև հույս:

Ինձ թվում է, որ համակարգչային վիրուսները պետք է դիտարկել՝ որպես կենսակերպ: Դա շատ բան է ասում մարդու բնույթի մասին: Ներկա դրությամբ մեր ստեղծած միակ կենսաձևը միայն կործանում է: Մենք կյանքը կերտում ենք մեր կերպարի պես:

Մեր ունեցած բոլոր համակարգերի մեջ ամենաբարդը մեր սեփական մարմիններն են:

Այն բանից հետո, երբ ապագայի զբոսաշրջիկների համար կազմակերպված երեկույթին ոչ ոք չեկավ, վստահությամբ կարող եմ ասել, որ մեզ դեռ չեն այցելել ապագայի զբոսաշրջիկները:

Երբ լրացավ իմ 12 տարին, իմ ընկերներից մեկը մյուսի հետ մի պարկ կոնֆետի վրա գրազ եկավ, որ ինձնից բան դուրս չի գա: Մինչև հիմա չգիտեմ, թե այդ գրազն ո՞վ հաղթեց:

Կյանքը չափազանց ողբերգական կլիներ, եթե այսքան զվարճալի չլիներ:

Մեկն ինձ ասաց, որ յուրաքանչյուր հավասարություն, որ ես ընդգրկում եմ իմ գրքի մեջ, կրկնակի կրճատում է դրա վաճառքը:

Երբ ես լսում եմ Շրյոդինգերի կատվի մասին, իմ ձեռքը ձգվում է դեպի ատրճանակը:

Գիտելիքի գլխավոր թշնամին գիտելիքի պատրանքն է:

Մարդը միակ կենդանին է, ով գիտի, որ իրեն մահ է սպասվում, և միակը, ով կասկածում է նրա վերջնական լինելու մեջ:

Ես վստահ չեմ, որ մարդկային ռասան կապրի ևս գոնե 1000 տարի, եթե դեպի Տիեզերք դուրս գալու հնարավորություն չգտնի: Շատ սցենարներ կան, որոնք պատմում են, թե ինչպես կարող է ամեն կենդանի բան ոչնչանալ փոքրիկ մոլորակի վրա: Սակայն ես լավատես եմ: Մենք հաստատ կհասնենք աստղերին:

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է, և ոչինչ անել հնարավոր չէ, փողոցն անցնելիս, միևնույն է, նայում են շուրջը:

Դպրոցական գիտությունը հաճախ մատուցվում է չոր և անհետաքրքիր ձևով: Երեխաները մեխանիկորեն սովորում են հիշել, որ քննություն հանձնեն, և չեն տեսնում գիտության ու շրջակա միջավայրի կապը:

Շատ կարևոր է պարզապես չհանձնվելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը