Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը
Advertisement 1000 x 90

Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերական օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։

Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.

  • վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP
  • ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում)
  • օրգանական թթուներ
  • երկաթ, կալիում, կալցիում և այլն։

Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.

  • որպես հակաբորբոքային միջոց
  • որպես հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ)
  • որպես իմունիտետը բարձրացնող միջոց
  • որպես միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո
  • որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց
  • որպես նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները
  • անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով)
  • սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ)
  • դիարեայից ազատվելու համար
  • հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից)՝
  • որպես հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից)
  • որպես ախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար
  • որպես հակաօքսիդանտ
  • որպես միզամուղ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն առհասարակ խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Որ դեպքերում է հակացուցված նռան թեյը.

  • հղիություն և կրծքով կերակրման շրջան
  • երեխաներին
  • գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում
  • պանկրեատիտի դեպքում
  • մշտական փորկապության դեպքում
  • ալերգիայի հակվածության դեպքում։

Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։

Ինչպես պատրաստել։ 1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը