Mnenra.ru կայքը գրում է, որ թանձրատերևուկը տարբեր տեսակներ ունի։ Սակայն առավել տարածված է դրա տնային տեսակը, որը հայտնի է նաև՝ որպես «փողի ծառ»։
Այն մեծ քանակով մկնդեղ է պարունակում, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում չարաշահել ներքին օգտագործման պրեպարատները, որոնք պատրաստված են այս բույսի հիմքով։ Գերդոզավորման դեպքում կարող են նկատվել փսխում, փորլուծություն, գիտակցության խանգարումներ։
Եթե որևէ մեկը հիվանդացել է, բույսի վիճակը սկսում է կտրուկ վատանալ. այն թոշնում է, տերևները սկսում են թափվել։ Երբ հիվանդը լավանում է, այս բույսը կրկին նախկին տեսքն է ընդունում։ Չնայած այս բույսը բավական հայտնի է, շատերը տեղյակ չեն նրա հակաբակտերիալ, հակավիրուսային և հակաբորբոքային հատկությունների մասին։
Հերպես շուրթերին։
Տերևներից քամեք հյութը, ախտահարված հատվածին քսեք 30 րոպեն մեկ անգամ։
Անգինա, տոնզիլիտ։
10 տերևներից քամեք հյութը, խառնեք 200 մլ ջրի հետ։ Կոկորդը ողողեք օրվա ընթացքում 3-5 անգամ։
Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց։
Առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ կերեք թանձրատերևուկի երկու տերև։
Պիելոնեֆրիտ, ցիստիտ։
Բույսի 5 տերև մանրացրեք, լցրեք 200 մլ տաք ջուր, թրմեք, թողեք սառչի։ Օրվա ընթացքում, ուտելուց 15 րոպե առաջ 1 ճաշի գդալ խմեք 3 անգամ։
Արթրիտ, արթրոզ։
10-15 տերևներից քամեք հյութը, քսեք վնասված հոդերին։
Թութք։
Վնասված հատվածին թանձրատերևուկի տերև դրեք։
Այրվածքներ, կտրվածքներ, վերքեր։
Տերևներից պատրաստված շիլան դրեք վնասված հատվածի վրա, փաթաթեք թանզիֆով։ Չորանալուց հետո փոխեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը