Արթրիտի հետևանքով կարող է ուժեղ ցավ առաջանալ․ ցավի ինտենսիվությունը կարող է փոխվել՝ կախված սննդակարգից, ակտիվության մակարդակից, եղանակային պայմաններից։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ մթերքների օգտագործումը կարող է զգալիորեն վատացնել վիճակը։ Հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը կօգնի հանգստացնել ցավը, լավացնել հոդերի շարժունակությունը։ Կայքը ներկայացրել է մթերք, որն անհրաժեշտ է սննդակարգ ներառել արթրիտի դեպքում։
Քաղցր կարտոֆիլ։ Քաղցր կարտոֆիլը մեծ քանակով բետա-կարոտին է պարունակում, հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքանյութեր, բջջանյութ։ Սովորական կարտոֆիլը քաղցրով փոխարինելու դեպքում կնկատեք դրական փոփոխությունը։
Բանան։ Հարուստ է կալիումով, պարունակում է մի խումբ վիտամիններ, հանքանյութեր, այդ թվում՝ ֆոլաթթու, վիտամին C, B6, որոնք օգնում են պայքարել հիվանդության հետևանքների դեմ։ Բացի այդ՝ բանանը բջջանյութ է պարունակում, որն օգտակար է նյութափոխանակության համակարգի համար։
Մանգո և խնձոր։ Մանգոն մեծ քանակով վիտամին E, բետա-կարոտին է պարունակում, որոնք օգտակար են արթրիտի դեպքում։ Խնձորը ևս բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ նպաստում է հոդերի լարվածության նվազեցմանը։ Այն օգնում է լավացնել շարժողականությունը, նվազեցնել ցավը։
Ընկույզ։ Ընդեղենն օգտակար ճարպեր է պարունակում։ Դրա բոլոր տեսակներն էլ կարող եք օգտագործել արթրիտի դեպքում։
Սոյա։ Սոյան կարող է օգտակար լինել առողջությանը, սակայն, եթե ձեզ անհանգստացնում է նաև հոդատապը, խորհուրդ չի տրվում այն օգտագործել։ Սոյան կարող է օգնել հանգստացնել ցավը և բորբոքումը, որոնք առաջանում են արթրիտի հետևանքով։
Սաղմոն։ Սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, այդ պատճառով խորհուրդ է տրվում արթրիտի դեպքում․ դրանք օգնում են նվազեցնել բորբոքումը։
Պղպեղ։ Պղպեղը վիտամին C է պարունակում, որը հակաօքսիդանտ հատկություն ունի, օգնում է պայքարել ազատ ռադիկալների, բորբոքման դեմ։
Կանաչ թեյ։ Հակաօքսիդանտ է, նյութեր է պարունակում, որոնք անուղղակի ազդեցություն են ունենում օրգանիզմում բորբոքային պրոցեսների նվազեցման վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը