Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռումեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր է(ում գրում է. «Իրավիճակ։ Արցախի մեդիատիրույթում։
1. Մի լրագրող (պայմանականորեն կոչենք քաղաքացի Ա) ֆեյսբուքյան խմբի հիմնադիր և ադմին է։ Այդ խմբում մեկ ուրիշի կողմից տեղադրվում է մեկ այլ քաղաքացու (պայմանականորեն կոչենք քաղաքացի Բ) վերաբերյալ վիրավորական գրառում։
Քաղաքացի Բ-ն ունի ընդդիմադիր հայացքներ և դրանք արտահայտում է, ի թիվս այլոց, հանրահավաք կազմակերպելով և ղեկավարելով։ Հատուկ ընդգծեմ, որ վիրավորական գրառում տեղադրողը քաղաքացի Ա-ն չէ, և, հավանաբար, կեղծ օգտահաշիվ է։
2. Քաղաքացի Բ-ն դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով միջամտել և զրուցել քաղաքացի Ա-ի հետ՝ որպես խմբի ադմին։ Մարդու իրավունքների պաշտպանը զրուցում է քաղաքացի Ա-ի հետ՝ առաջարկելով, որպես խմբի ադմին, հանել այդ նյութը խմբից։ Քաղաքացի Ա-ն մեր զրույցից հետո այդպես էլ վարվում է. իր խմբից հեռացնում է քաղաքացի Բ-ի վերաբերյալ վիրավորական նյութը։
3. Այնուհետև, ըստ քաղաքացի Ա-ի պնդման (առկա է սքրինշոթ)՝ քաղաքացի Բ-ն ՖԲ սոցցանցում վիրավորական գրառում է կատարում քաղաքացի Ա-ի վերաբերյալ։
4. Քաղաքացի Ա-ն էլ, իր հերթին, ՖԲ իր էջում հանրայնացնում է 1-2-րդ կետերում մեջբերված փաստերը՝ պատասխան վիրավորանքներ ուղղելով քաղաքացի Բ-ին։
Հարցեր.
– արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ անելիք ունի նշված իրավիճակում՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի խրախուսման հանձնառության շրջանակում.
– արդյո՞ք խնդրո առարկային վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են ապահովելու մարդու տարբեր իրավունքների և այլ իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը։
Ծանուցում.
անմիջապես հեռացնելու եմ վիրավորանք պարունակող և ոչ վերաբերելի բոլոր մեկնաբանությունները»։
Իրավիճակ։ Արցախի մեդիատիրույթում։1. Մի լրագրող (պայմանականորեն կոչենք քաղաքացի Ա) ֆեյսբուքյան խմբի հիմնադիր և ադմին է։…
Gepostet von Ruben Melikyan am Montag, 13. August 2018