Սկոլիոզ. հիվանդություն է, որը բնութագրվում է դիմային հարթությունում ողնաշարի ուռուցիկ կորությամբ, որը զուգորդվում է ողերի ոլորմամբ։ Խնդիրը հատկապես շատ հանդիպում է երեխաների շրջանում, թե ինչո՞ւ HayNews.am-ը ճշտել է կինեզոթերապևտ Ռաֆայել Գևորգյանից:
«Ինտենսիվ աճի ժամանակահատվածում՝ 5-15 տարեկանում, մարմինն անհավասարաչափ է զարգանում, ընդ որում հնարավոր է ոսկրային զանգվածը մկանային զանգվածից արագ աճի»,- մանրամասնեց մասնագետն ու ավելացրեց. «Արդյունքում ողնաշարը կորցնում է անհրաժեշտ աջակցությունը և կորանում է. առաջանում է իդիոպատիկ սկոլիոզ (ի տարբերություն բնածինի)»:
Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ իդիոպատիկ սկոլիոզն առավել հաճախ դրսևորվում է անչափահաս աղջիկների մոտ: «Դա վերաբերում է պատանեկան սկոլիոզին (4-6 տարեկան) և դեռահասային սկոլիոզ (10-14 տարեկան) ի տարբերություն նորածնային կամ մանկական սկոլիոզի, որն առաջանում է կյանքի առաջին և երկրորդ տարիների ընթացքում»,- հստակեցրեց կինոզոթերապևտը շեշտելով, որ սկոլիոզի այս տեսակները ամենատարածվածն են համարվում:
Սակայն, ինչպես զրուցակիցս փաստեց, դա այնուամենայիվ չի նշանակում, որ սկիլիոզը տարիքային հիվանդություն է:
«Սկոլիոզից հնարավոր է և անհրաժեշտ է խուսափել: Դրա համար պետք է հետևել երկու պայմանների. առաջինը՝ ճիշտ ժամանակին արված ախտորոշումն է»,- ասաց բժիշկն ու շարունակեց. «Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սկոլիոզի ամենավաղ նախանշաններին՝ մարմնի անհամաչափության ամենաչնչին դրսևորումներ: Երեխայի նստատեղը, ուսերը, թիակները, արմնկածալերը պետք է միևնույն բարձրության վրա լինեն: Եթե դա այդպես չէ, ուրեմն սկոլիոզի բուժումը սկսելու ժամանակն է»:
Եվ երկրորդ պայմանն, ինչպես կինոզոթերապևտն ընդգծեց, դա սկոլիոզի պրոֆիլակտիկան է: