Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը շատերի համար դարձել է ամենօրյա զբաղմունք: Ավելորդ քաշը ոչ միայն տհաճ տեսք է տալիս, այլև՝ վնասակար է առողջությանը: Շատերը փորձում են գտնել հեշտ և մատչելի տարբերակ այդ անցանկալի կիլոգրամներից ազատվելու համար: healthyfoodteam կայքը ներկայացնում է պարզ թեյ, որը կօգնի 1 շաբաթում կորցնել 5 կիլոգրամ: Այս թեյը կանխարգելում և բուժում է մարսողական խնդիրներն ու բորբոքումները:
Քրքումով թեյի օգտակար հատկանիշները
Քրքումով թեյը ոչ միայն՝ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև՝ առողջական խնդիրների դեպքում:
Կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները.
Քրքումն ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի ռիսկը:
Կանխարգելում է շաքարախտը.
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրքումը կարող է նվազեցնել շաքարախտով հիվանդանալու ռիսկը, քանի որ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները.
Այս արմատը խթանում է ուղեղի բջիջների վերականգնումը, սա հրաշալի կերպով կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:
Թեյի բաղադրությունը
1 լ ջուր
1 կիտրոնի հյութ
Կես թ/գ քրքումի փոշի
Կես թ/գ կոճապղպեղի փոշի
Մի պտղունց կայենյան պղպեղ
Ջուրը եռացրեք, երբ սկսի եռալ, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու թողեք ևս մի քանի րոպե եռա:
Մի կողմ դրեք և թողեք սառչի:
Օրական 3 անգամ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, խմեք այս թեյից:
Մի քաղցրացրեք թեյը ո՛չ շաքարով, ո՛չ էլ մեղրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը