Նոր կառավարությունն իր «դեմոկրատական» որոշումներով որոշ հարցերում սկսել է գերազանցել նախկին իշխանություններին։
Երեկ համացանցում մի փաստաթուղթ հրապարակվեց, որը որակվեց որպես կառավարության պաշտոնյաների խոսքի ազատության սահմանափակում։ Սրան թերևս կհաջորդի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը, ինչը Սերժ Սարգսյանի օրոք մտավ և արժանացավ մեր խիստ քննադատությանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ մի շրջաբերական է տարածվել կառավարության պաշտոնյաներին, որով հստակ զգացվում է, որ նրանց՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը և դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին։ Նախազգուշացումը տարածվում է բոլոր պաշտոնյաների վրա, բացի գերատեսչությունների առաջին դեմքերից՝ նախարարներից, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում։ Փոխնախարարներն ու վարչության, բաժնի պետերը հարցազրույց տալուց առաջ, ըստ շրջաբերականի, պետք է դա համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Վերջում էլ խստիվ զգուշացված է՝ վերը նշած կարգը խախտած աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժի միջոցներ։ Թե որ օրենքով, չկա նշված, ինչը ևս տարօրինակ է։
– Իսկ ինչո՞ւ չեք ազատում այդ մարդկանց աշխատանքից։
-Դա, ուրեմն… տեսեք, ոչինչ մի օրում տեղի չի ունենում, լա՞վ։ Ե՛վ վարչապետի, ե՛ւ քաղաքականություն իրականացնող նախարարների ցանկացած որոշում պետք է հիմնավորված լինի դրան նախորդած իրադարձությունների վերլուծությամբ։ Այս պահի վերլուծության հետևանքն այն է, որ նման շրջաբերական է իջեցվել։ Եթե լինեն ազատման անհրաժեշտ նման փաստարկներ, բնականաբար, կազատվեն այդ պաշտոնյաները։
– Նախորդ կառավարությունների օրոք վարչության պետերն ու փոխնախարարները հիմնականում հարցազրույց տալիս էին առանց նախարարի կամ մամուլի խոսնակի հետ համաձայնեցնելու և մեր կողմից քննադատության էին արժանանում, երբ պարզվում էր՝ ամեն մի բառն ասելուց առաջ պետք է խոսնակից թույլտվություն խնդրեին։
-Նման բան չկա, ընդամենը իրենց ասելիքը, որպեսզի լինի ավելի համակարգված, քանի որ մամուլի քարտուղարները և վերադասները տիրապետում են ավելի համապարփակ ինֆորմացիայի, քան ոլորտային վարչության պետերը կամ փոխնախարարները…
– Ո՞նց կարող է մամուլի խոսնակն ավելի համապարփակ տիրապետել այն հարցին, որին տիրապետում է ոլորտային մասնագետը։
-Այսինքն, եթե ոլորտային մասնագետը գիտի իր ոլորտի մասին միայն, ապա մամուլի քարտուղարը գիտի բոլոր ոլորտների մասին։
– Հիմա խնդրում եմ՝ մեկ–երկու օրինակ թվարկեք, որ հանրությունն իմանա, թե ովքեր են կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք շեղվում են կառավարության որդեգրած գծից և մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում։
-Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, դուք կիմանաք։ Էս պահին կա շրջաբերականի անհրաժեշտություն, և եղավ շրջաբերական։
Ամբողջությամբ՝ hraparak.am