Նոր կառավարության գործունեության «նախապատրաստական» փուլի ավարտից հետո, որը նշանավորվեց 100 օրվան նվիրված հանրահավաքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը և հիմնական ուղղությունները: Տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ անհրաժեշտ է հստակ սահմանազատել նախորդ իշխանության թողած ժառանգությունը և ամփոփել այն մեկնարկային պայմանները, որոնք բաժին են հասել գործող իշխանության գործունեության «Ելման կետին»:
Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախորդ տասը տարիների միտումները լուրջ մարտահրավերներ են ի հայտ բերել, որոնք կապված են երկրի մշտական բնակչության շարունակական նվազման, աշխատանքային ռեսուրսների կրճատման, բնակչության ծերացման, վերարտադրության մակարդակի նվազման հետ: Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականին 2008-ի համեմատ նվազել է շուրջ 103.9 հազար մարդով կամ 3.4 %-ով, իսկ Հայաստան ժամանածների և մեկնածների բացասական տարբերությունը կազմել է 371.8 հազարմարդ։ Ընդ որում, վերջին տասը տարվա ընթացքում միայն 2012 թվականին է բնակչության թվի ընդհանուր հավելաճ արձանագրվել, իսկ մնացած տարիներին Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար նվազել է։
ՀՀ մշտական բնակչության թիվը տարեվերջին, այդ թվում՝ երիտասարդները (հազար մարդ) 2008-2017թթ.
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2008 թվականի 3 մլն 76.8 հազար մարդու փոխարեն 2017 թվականին մշտական բնակչությունը Հայաստանում դարձել 2 մլն 972.9 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչության տարեկան աճի միջին տեմպը կազմել է -0.4%, ինչը նշանակում է, որ մարդկանց քանակությունը երկրում տարեկան առնվազն 0.4%-ով կրճատվել է։ Ուշադրության է արժանի այն, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության մեջ նվազման միտում է դրսևորել 15-29 տարեկան երիտասարդների թիվը, որը 2008 թվականի 704.3 հազար մարդու փոխարեն, 2017 թվականին կազմել է 655.9 հազար մարդ։ Ստացվում է, որ արժանապատիվ աշխատանքի փնտրտուքը և իրացման հնարավորությունների բացակայությունը սեփական երկրում երիտասարդներին տարիներ շարունակ ստիպել են բռնել արտագաղթի ճանապարհը։
Ընդհանրապես աշխատուժի միգրացիան բավական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, որտեղ 2008-2017թթ. ընթացքում դիտարկվել է միգրացիայի բացասական հաշվեմնացորդ։
Սրա արդյունքում զգալիորեն կրճատվել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների թիվը, մասնավորապես՝ 2017 թվականին 2008-ի համեմատ աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կրճատվել են շուրջ 334.8 հազար մարդով կամ 14%-ով։ Հատկանշական է, որ նշված տարիների ընթացքում գործազուրկների թվաքանակի նվազումը Հայաստանում պայմանավորված է եղել ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմամբ կամ տնտեսության զարգացմամբ, այլ պարզապես գործազուրկները լքել են երկիրը, ինչի հաշվին կրճատման միտում է ունեցել նաև աղքատության մակարդակը։ Սա ապացուցելու համար պարզապես պետք է հաշվի առնել այն փաստը, որը 2008 թվականի համեմատ 2017 թվականին աշխատանքային ռեսուրսները նվազել են 8.3 %-ով։

Տաթև Վարդանյան