Լալա Մանուկյանի հրապարակումը. Էսօր դպրոցում վճարեցի ու վերցրեղի տղայիս դասագրքերը։
Հասկացա, որ դասգրքերի խիստ պակաս կա։
Բայց չհասկացա, թե առաջին պլանում փռված 2014 թվականին լույս տեսած այս աղբակույտերով տղաս ոնց ա դաս սովորելու ու ինչու՞ պիտի ծնողը վճարի իր դարն անցած զիբիլի համար։
Ոնց հասկացա, տնօրենից ու գրադարանավարուհուց ոչինչ կախված չի՝ կա գրքի քանակ ու ըստ էդ քանակի գումար պիտի մուծեն։
Ու ես էս վիճակում գտնվող 3 գրքի համար վճարել եմ, որովհետև եթե չվերցնեի՝ սրանցից էլ կզրկվեի։
Գրքերի պակասն էլ մի ուրիշ թեմա է։
Եղբայր, վաճառեիք գրախանութներում, ոնց առաջ էր, գնանք գնենք։
Էս հակահիգենիկ վիճակում գտնվող գիրքը ծայրահեղ դեպքում պիտի նվեր տային ու ես պիտի վիրավորվեի, հրաժարվեի այդ նվերից։ Այնինչ խելոք վճարեցի ու բերեցի տուն։
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan ջան, թեման խիստ անձնական չի, սա լուրջ խնդիր ա, որ գրքերը չեն հերիքում, եղածների մեջ էլ քրջոտ վիճակում գտնվողների համար վճարելը մի տեսակ անհասկանալի է, խնդրում եմ ելք գտեք։