ԽՍՀՄ ժողովրդական Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է 23-րդ թատերաշրջանը: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Լրատվամիջոցը ընդգծում է, որ Ջիգարխանյանը լավ տեսք ունի, առողջական խնդիրներ չունի: Մեծ ոգևորությամբ հետևում է փորձերին ու սպասում է «Մոլիեր» ներկայացման պրեմիերային:
– Արմեն Բոիսովիչ, Ամերիկայում էիք, ինչու՞:
– Տես, թե ինչ հետաքրքիր է ստացվում: Ազգությամբ՝ հայ եմ, կյանքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում, իսկ ավելի ստույգ՝ Մոսկվայում, իսկ հետո եկավ Ամերիկան… և ի՞նչ, այն, որ սկսում ես հարց տալ, բա հետո՞, հետո՞… Չգիտեմ: Երբ 50 տարի առաջ Երևանից եկա Մոսկվա, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց ազգանունս փոխել, իբր թե՝ ականջի համար սովորական հնչի, ասենք, եթե ջիգյարը՝ լյարդն է, կասենք՝ Պեչոնկին, կամ Արմեն Խան: Հետո հասկացանք, որ ականջի համար արտասանությունը կամ ազգանվան ինչպիսին լինելը ամենևին էլ նշանակություն չունի՝ գործ պետք է անես: Արդեն 82 տարեկան եմ, և ամեն օր բեմ դուրս գալուց, ամեն ինչ նոր է սկսվում: Դա է արտիստի կյանքը: Պետք է ամեն օր ապացուցես, որ գեղարվեստի ինքնագործ խմբի Վասյան չես, այլ Արմեն Ջիգարխանյանը: Առանց որևէ կոկետության պատասխանում եմ, ես մինչև հիմա այդպես էլ չգիտեմ, ինքնագործ Վասյան եմ, թե Արմեն Ջիգարխանյանը:
– Ասում եք, առանց կոկետության, բայց հերիք է բեմ դուրս գաք և դահլիճը թնդում է:
– Հեչ էլ լավ չէ, եթե ոչինչ դեռ չես արել, իսկ դահլիճը թնդում է: Նման դեպքերում դերասանի մոտ շատ բան իրար է խառնվում: Պետք է սպասումներին համաքայլ լինես, իսկ դա հնարավոր է դիցու՛ք: Չգիտեմ: Մի անգամ շատ բարդ գործ էի խաղում, այդ օրն էլ ստացա ԽՍՀՄ ժող. արտիստի կոչումը: Գործընկերներս որոշեցին հենց այդ ժամանակ էլ, բեմի վրա, շնորհավորել ինձ: Շեղվեցի: Լավ չխաղացի, իսկ դրանից վատ բան կա՞:
– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ համար չափանիշ է լիարժեք ապրելը, հիանալը:
– Իսկապես: Շարունակում եմ զարմանալ և ուրախանալ: Անցնող տարվա ընթացքում սովորեցի լավ ապրել: Կասեմ գաղտնիքը. դրա համար հարկավոր է, որ ինքդ քեզ շատ սիրես: Սա իմ բանաձևն է:
– Առաջ այդպես չէ՞ր:
– Առաջ մտածում էի, սկզբում Հայրենիքը, թատրոնը, հետո նոր ես:
– Որտե՞ղ եք անցկացրել ամառը:
– Մոսկվայում: Ապրում եմ Արբատի վրա, իմ հին տանը: Հաճախ զբոսնում եմ Արբատի նեղլիկ փողոցներով: Շատերը բողոքում են տապից, իսկ ես սիրում եմ, հարավից եմ, դրանից է:
kp.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը