«Այստեղ կա ամեն ինչ, բացի զուտ բնակության համար նախատեսված շենքերից»
Advertisement 1000 x 90

«Այստեղ կա ամեն ինչ, բացի զուտ բնակության համար նախատեսված շենքերից»

Ռուբեն Շուխյանի գրառումը. «Հյուսիսային պողոտայում երաժիշտներին հեռացնելու հետ կապված, նշենք, որ, այո, միանշանակ հաճելի է ունկնդրել այստեղ տարբեր ոճերի երաժիշտներին՝ ուշ երեկոյան, քանի որ մինչ այդ այստեղ շատ շոգ է լինում: Այս հարցում, միանշանակ բացառելով բռնի ուժը, թերևս պետք է գտնել ինչ որ մի ոսկե միջինը՝ հնարավորինս երկարաձգելով ազատ երաժիշտների ներկայությունը Հյուսիսային պողոտայում, և գուցեև իրոք այս տարածքի համար սահմանել ինչ որ հատուկ կարգավիճակ: Իսկ այն, որ նրանք, այդ երաժիշտները, պետք է անպայման և ամեն օր լինեն այնտեղ՝ այս հարցում երկրորդ կարծիք լինել չի էլ կարող՝ դա ընդունված կարգ է բոլոր քաղաքակիրթ երկներում:

Որպես օրինակ բերենք ցանկացած եվրոպական քաղաքի պատմական կենտրոնը՝ այնտեղ դա առաջին հերթին հին քաղաքի շինություններն են, և այդ կենտրոնը ոչ մի դեպքում բնակելի տարածք չէ: Այստեղ կա ամեն ինչ, բացի զուտ բնակության համար նախատեսված շենքերից՝ կան շքեղ հյուրանոցներ, էժան հոսթելներ, նույնը՝ բուտիկներ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, խորտկարաններ, նաև՝ թանգարաններ, բազում ցուցասրահներ, համերգասրահներ ու համերգահրապարակներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ հարկավոր է քաղաքի բնակիչների ու տուրիստների հանգիստը կազմակերպելու համար:

Նույն այս ամենը նախատեսում էր նաև մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, երբ նախագծում էր Երևանի քաղաքաշինական սիրտը, որը, ըստ իրեն, պետք է հենց Հյուսիսային պողոտան դառնար՝ կառուցապատված չորս հարկից ոչ բարձր հին երևանյան քաղաքաշինական ոճի շենքերով, ամբողջությամբ կանաչապատված և ավելի լայն, քան հիմա՝ բուլվար-ճեմուղիով: Բայց, ցավոք, հայկական ավանդական տարբերակով ստացվեց այն, ինչ հիմա ունենք՝ այսպես կոչված էլիտար բնակելի բազմահարկեր՝ նեղ, կանաչից զուրկ միջանցքով, որտեղ մայիսից մինջև սեպտեմբեր սարսափելի շոգ է և հնարավոր է քայլել միայն ժամը 19:00-ից հետո»: