Ցելյուլիտն ամենատարածված և տհաճ խնդիրներից մեկն է: Սա յուրաքանչյուր կնոջ մղձավանջն է: Մերսումներ, սպորտ, սննդարար տարրեր, կոսմետիկ միջոցներ պետք է կիրառել, որպեսզի կարողանաք ազատվել այս տհաճ երևույթից, սակայն մի պահ մտածեք, թե որքան գումարներ եք ծախսում այս ամենի վրա, իսկ արդյունքը երբեմն ապարդյուն է լինում:
healthyfoodteam.com-ը ներկայացնում է բնական բաղադրիչներ, որոնք կօգնեն առնվազն 2 շաբաթում ազատվել անցանկալի «նարնջի կեղևից»:
Սուրճով և կոկոսի յուղով քսուք
Սուրճն ամենահաճախ օգտագործվող միջոցներից է, երբ խոսք է գնում ցելյուլիտի դեմ պայքարի մասին: Այն ոչ միայն վերացնում է մեռած մաշկը, այլև՝ ձգում և վերականգնում է այն ու լավացնում է նյութափոխանակությունը:
Ձեզանից կպահանջվի
- Մեկ քառորդ աղացած սուրճ
- 3ճ/գ շաքար
- 2-3ճ/գ կոկոսի յուղ
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Նուրբ մերսող շարժումներով քսուքը քսեք խոնավ մաշկին: Ապա մաշկը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և սպասեք՝ մինչև բաղադրիչները սկսեն գործել կես ժամվա ընթացքում: Ավարտին լվացեք ջրով և խոնավեցնող քսուք քսեք:
Ջրիմուռների քսուք
Բաղադրություն
- 3ճ/գ ջրիմուռների փոշի
- Քառորդ բաժակ ծովի աղ
- Քառորդ բաժակ ձիթապտղի յուղ
- 5-6 կաթիլ եթերային յուղ (ըստ նախընտրության)
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Քսուքը քսեք նուրբ մերսող շարժումներով: Թողեք մնա մի քանի րոպե: Ապա լվացեք մաշկը ջրով և խոնավեցնող քսուք քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը