«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության և RT միջազգային ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդհանրապես սա հայրենական լրագրության մեջ նոր խոսք է՝ մարդու ազգանունը գրել ոչ այնպես, ինչպես արդեն 3 սերունդ է գրվում, այլ այնպես, ինչպես կարծում են ծանոթ լեզվաբանները։
Այդ դեպքում քո ծանոթ հայերին պատմիր, որ իմ տատիկ-պապիկների ընտանիքները բռնադատված են եղել ու արտաքսված Ղրիմից ևս 10 000 Ղրիմի հայերի հետ միասին էթնիկ սկզբունքով։ Անասուն տեղափոխելու համար նախատեսված վագոններով տարվել են Ուրալ 1944 թ.: Հավաքվելու համար տվել են 20 րոպե, մի մասը ճանապարհին մահացել է, ամեն ինչ սովորականի պես:
Չգիտես ինչու, ընդունված է հիշել թաթարների արտաքսման մասին, սակայն Ղրիմի բոլոր հայերի գլխովին արտաքսումը, մինչ այդ ընտանիքների տղամարդիկ իմ պապի ու նախապապի պես ռազմաճակատում հայրենիքն էին պաշտպանում, նույնպես եղել է։ Ինչ-որ մեկը պետք է հիշի այդ մասին։
Իմ ազգանվան «ь» նշանը հենց այդպիսի հիշողություն է։
Երբ Խրուշչովի ժամանակ Ղրիմի հայերին արդարացրին, նրանց բոլորի անձնագրերում այդ տառը գրեցին։ Որպեսզի տարբերեն, եթե մի բան լինի։
Քեզ ծանոթ հայերին չեմ ցանկանում երբևէ նման «ձև թափել »վերապրեն։
Իմ պապն այդ մասին գիրք է գրել։ Կոչվում է «Ճշմարտությունը՝ թոռներիս»։ Կարող եմ տալ՝ կարդաս։
Ես իմ պապի առջև ունեցած պարտքն եմ համարում նրա ազգանունը գրել այնպես, ինչպես նա այն ինձ փոխանցել է, ու հարգել ընտանիքիս պատմությունը։
Իսկ ծանոթների հետ զգույշ է պետք լինել, հատկապես՝ հայերի»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը