Ի տարբերություն աշխարհակառուցողական այլ գաղափարախոսությունների՝ կրոնական աշխարհայացքը հասարակության զարգացման համար ունի կենտրոնական դեր եւ նշանակություն: Բավական դժվար է հակիրճ ներկայացնել մեզ հետաքրքրող հին աշխարհի դիցարանները եւ նրանց վերաբերող պատմությունները, այդ իսկ պատճառով հիմնականում կնշենք առաջնածին աստվածներին, որոնց ծագումնաբանությունը հստակորեն կապված է Արմենոիդական մշակույթի հետ:
Շումերների, Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Հունաստանի, Պարսկաստանի դիցարանների մեջ կան բազմաթիվ նմանություններ, բազմաթիվ կրկնություններ, հաճախ հանդիպում են խորհրդանշաններ, որոնք նույն իմաստն ունեն, բայց, հայտնվելով տարբեր դիցաբանական դաշտերում, հակասում են իրար: Բոլոր դիցարաններում ակնհայտ են առանցքային ընդհանրություններն ու նմանությունները. աստվածների մի մասը սատար է կանգնում եւ պաշտպանում է մարդկանց, իսկ մյուս խումբը դեմ է եւ չի պաշտպանում մարդկանց: Այս երեւույթը աստվածային երկու թեւերի միջեւ ստեղծում է մշտական հակասություն եւ հակամարտություն: Մեզ հասած տարբեր դիցաբանական նյութերի միջոցով վերականգնված «արմենոիդական» նախաէթնիկական կրոնական համակարգը երկրային կյանքը բաժանել է երկու մասի` մինչեւ ջրհեղեղ եւ ջրհեղեղից հետո: Արմենոիդական նախաէթնոսի «հրապաշտական» գաղափարախոսության եւ դրա փիլիսոփայության կրողը ջրհեղեղից առաջ դարձավ Նոյը: Մինչեւ ջրհեղեղը երկրի վրա ամեն ինչ ղեկավարում էր գերագույն Արարիչը` իր կառավարիչների միջոցով, որը հիմնադրեց բոլոր ժամանակների ամենահզոր արեւապաշտական դիցարանը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ «Արմենոիդական նախաէթնոսի» աստվածապաշտական գաղափարախոսությունը եղել է քառահարկ, որը նույնությամբ տեղափոխվել է նախաշումերական եւ հետո արդեն արեւապաշտական շումերական դիցարան: Ջրհեղեղից հետո նորացված աշխարհը ղեկավարում էին աստվածների նոր սերունդները: Այդ ժամանակաշրջանի աստվածների մասին հիմնական գրավոր տեղեկությունները պահպանվել են շումերական աղբյուրներում, որոնք համարվում են հնագույնը: Գրավոր ավանդապատումների մեջ աստվածները թողել են ամբողջական տեղեկություններ իրենց գործունեության մասին:
Նախաշումերական եւ շումերական դիցարանների մասին կուտակված տեղեկությունները հնարավորություն են տալիս պատկերացնել արարչական համակարգի կառուցվածքը: Ըստ շումերների` աստվածապաշտական համակարգը կազմված եւ դասակարգված է հետևյալ կերպ.
1. Տիեզերակալ և տիեզերաստեղծ ԱՐԱՐԻՉ
2. Ա/ԱՆ – յոթ երկինքների, աստղերի, մոլորակների, տիեզերքի կառավարիչ: Հետագա կազմավորվող դիցաբանական աշխարհի լիակատար գերիշխան «Ա-նախահայր»` հովանավոր մարդու, արքաների, երաշխավոր պետական կարգի:
Հին աշխարհի դիցարաններում մնաց որպես շումերական «ԱՆ», բաբելոնական «ԱՆՈՒ», հայ-իրանական «ԱՐԱՄԱԶԴ » եւ «ԱՀՈՒՐԱՄԱԶԴԱ»:
3. ԴԻՆ.ԳԻՐ – երկիրը կառավարող բարձրագույն աստվածների խումբ:
4. ԱՆՈՒՆԱԿՆԵՐ – բարձրագույն աստվածների օգնական աստվածներ երկրի վրա:
Այսպիսին է նախաշումերական եւ շումերական դիցարանի հիրարխիկ քառահարկ կազմը .
4. ԱՆՈՒՆԱԿՆԵՐ – բարձրագույն աստվածների օգնական աստվածներ երկրի վրա:
Այսպիսին է նախաշումերական եւ շումերական դիցարանի հիրարխիկ քառահարկ կազմը .
Շումերագիտության մեջ հիմնական դիցաբանական անունների, տերմինների ստուգաբանությունը հստակ բացահայտված չէ: Հիմնականում շումերագետները կարողացել են կատարել որոշակի անունների եւ տերմինների բացատրությունները:
Ծագումնաբանական առումով հիմնականում անունները եւ տերմինները մնացել են չմեկնաբանված: Չեն մեկնաբանվում նաեւ նախաշումերական մշակույթից փոխառված անունները եւ տերմինները` անհասկանալի լինելու պատճառով: Միջագետքի մշակութային տերմինների եւ անունների բացատրությունը տալու համար որպես բանալի հիմնականում օգտագործվել են մեռած լեզուներ, որոնց ճշմարտացիության աստիճանը շատ դեպքերում հնարավոր չէ ստուգել: Այսօր արդեն ակնհայտ է, որ շումերական մշակույթի մեջ չմեկնաբանված տերմինների, անուների բացատրությունը հնարավոր է կատարել միայն մեկ լեզվի միջոցով, որը սկզբունքորեն պետք է կանգնած լինի «շումերական անուններ, տերմիններ» ստեղծած լեզվամտածողության ակունքներում: Չխախտելով ընդհանուր մոտեցումը` մենք կկատարենք փոքրիկ լրացում եւ որոշակի մեկնաբանությունների համար կօգտագործենք հայոց լեզուն եւ նրա տառահնչյունային համակարգը, ինչպես նաեւ հայոց լեզվի բառակազմական հնարավորութունները:
Դանիացի շումերոլոգ Ա.Վեստերհոլցը առաջարկում էր «շումեր» բառի միտքը հասկանալ այնպես, ինչպես ԿԻ-ԷՄԵ-ԳԻՐ բառակապակցությունը, որը նշանակում է «բարձրագույն երկրի լեզու»: Այսպես շումերներն անվանում էին իրենց: Իսկ ինչու պետք է նրանք իրենց լեզվին այդպես անվանեին: ԿԻ ԷՄԵ ԳԻՐ բառը կազմված է երեք մասից, ԿԻ-կրող (հող, երկիր), ԳԻՐ-գրող բառերը ժամանակակից հայերենում մինչեւ այժմ կիրառական են եւ գործածվում են առանց որեւէ էական իմաստային փոփոխության:
«ՄԵ»-ն, ըստ շումերների արարիչ աստծո, գերագույն հոգեւոր կարողության եզակի դրսեւորում է, «ՄԵ»-ն տրվեց մարդկությանը որպես արարչական կամքի բարձրագույն դրսեւորում: Ըստ շումերական ավանդույթի` աշխարհի ստեղծող «Անախահայրը» տիրապետել է ամենակարեւոր իմացություններին, «ԴՈՒ»-ին՝ խոսքին, եւ «ՄԵ»-ին՝ ներքին միասնական հոգեւոր երեւույթին, որը որպես հավաքականության եւ բազմազանության երեւույթ հայերենում դրվեց «մենք» ձեւի մեջ: «Ա-նախահայրը» «ՄԵ»-արարչական երեւույթը իջեցրեց երկիր եւ երկրային «կավի» հետ խառնելով` ստեղծեց նոր էակ՝ մարդուն:
Շումերական «ՄԵ» բառը կարելի է հասկանալ «ՄԵՆՔ» ձեւի միջոցով, որը հնարավորություն կտա ԿԻ-ԷՄԵ-ԳԻՐ բառակապակցությունը հասականալ որպես «մեր բարձրագույն երկրի լեզուն»: Այն ֆիզիկական եւ աշխարհագրական առումով արտահայտում է տարածաշրջանի բարձր լեռնային դիրքը, իսկ դավանաբանական տեսանկյունից` աստվածային լինելու փաստը:
Երրորդ հազարամյակում շումերներին անվանում էին ՍԱՆ-ԳՆԳԻԿ, որը շումերագետները փորձում են բացատրել որպես «սեւ գլուխներ»: Բացատրությունը ճիշտ է կիսով չափ: «ԳՆԳԻԿ» բառամասը մեկնաբանված է ճիշտ` «գանգ-գանգիկ», որը հայերենում ունի նույն իմաստը: «Սան» բառը որոշակի պարզաբանում է պահանջում: Այն ունի որոշակիորեն այլ իմաստ, որը կարելի է ստուգաբանել գրաբարի օգնությամբ: Շումերական դիցաբանության մեջ «Ան» երկնքի բարձրագույն աստվածն է, որը արարել է մարդուն: ՍԱՆ բառի մեջ <ս> մասնիկը համապատասխանում է գրաբարի հայցական հոլովին, <զ> մասնիկը ցույց է տալիս պատկանելիություն. այսինքն` «<Զ>Ան> նշագրվել է «Սան» ձևով: Ամփոփելով ասվածը` ստանում ենք հետեւյալը. «ՍԱՆ ԳՆԳԻԿ» նշանակում է «Ան աստծուն պատկանող գլուխ», «իկ» վերջածանցը, ինչպես եւ ժամանակակից հայերենում, ունի փաղաքշական իմաստ:
Միջագետքի սեմիթները «ՍԱՆ ԳՆԳԻԿ» բառը փոխառել են շումերներից եւ այդպես էին անվանում իրենց: Որոշ ժամանակ անց «Ան աստծուն պատկանող» իմաստը հարմարեցվեց նրանց գաղափարախոսությանը, սակայն հրապաշտների կողմից նրանք կոչվեցին եւ դարձան որպես «սեւ գլուխ», որտեղ «Սան» մասնիկը դիտվում էր տվյալ էթնոսին մյուսներից առանձնացնող արտաքին որակ` «սեւ» փոխաբերական իմաստով:
Եթե շումերները ցանկանում էին ընդգծել իրենց ծագումը, նրանք անվանում էին իրենց «այսինչ քաղաքի զավակ», իսկ եթե նրանք իրենց երկիրը հակադրում էին այլ երկրներին, ապա իրենց երկիրն անվանում էին «ԿԱԼԱՄ»: Շումերագետները այս բառի ծագումնաբանությունը չեն տալիս, բայց արձանագրությունների մեջ այն համապատասխանեցնում են «ժողովուրդ» մտքի հետ: Շումերական ավանդապատումների մեջ Կալամը աշխարհի բնակեցված մասն է եւ Էնլիլ աստծո համարժեքն է:
Հայերենի միջոցով կատարված ստուգաբանությունը բացահայտում է «ԿԱԼԱՄ» բառի ծագումնաբանությունը. «կալ» > «գալ» արմատը ցուցադրում է շարժում, ունի նաեւ եկվոր իմաստը, «ամ» բառը գրաբարում ունի տարի իմաստը, այսինքն` այն արտահայտում է ժամանակ, որը կարելի է հասկանալ որպես «տարիներ առաջ եկած», նաեւ` ինչ-որ բան հավաքելու վայր: Այսինքն` սա մի վայր է, որտեղ ի մի է բերվել ամենաէականը եւ կարեւորը, որը կապված է տվյալ էթնոսի հետ: Այսինքն` նրանք մատնանշում էին այն հնագույն վայրը, որը «կալ» է էթնոսի համար: Շատ պատկերավոր է անդրաշխարհին շումերների տված անվանումը. այն կոչվում է «կուր», այսօր` «կոր», այսինքն` թեք, շեղված:
ԱՐԱՐՉԻ նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ «Ա-նախահոր», մասնակցությամբ 364՝ ԴԻՆ.ԳԻՐ եւ ԱՆՈՒՆԱԿ աստվածների` երկրի վրա ստեղծեցին մարդուն: Համակարգը քառահարկ է Արարիչ, Անունակներ, շումերական «Ան» կամ «Ա» նախահայր եւ Դինգիր ավագ աստվածներ: Արարչական համակարգի եւ կյանքի արարման մասին եղած եւ մեզ հասած պատմությունները այնքան էլ շատ չեն, բայց եւ սկզբունքորեն չեն տարբերվում իրարից:
Շումերական ավանդապատումը ասում է, որ երկրի վրա Անունակների կենցաղը հեշտացնելու նպատակով աստվածները որոշեցին ստեղծել մարդուն: Շումերական «Անունակներ» տերմինի ստուգաբանությունը բառացիորեն այսպիսին է` «Ան աստծո կատարողներ, այսինքն` ունականեր»: Սա համահունչ է այն ամենին, որ շումերական ավանդապատումների մեջ կատարում են Անունակներ աստվածները: Անունակները հանդիսանում էին Արարչի բոլոր ցանկությունների անմիջական իրականացնողները երկրի վրա, որտեղ ապրում եւ աշխատում էին մարդկանց հետ միասին:
Շումերագետները ԴԻՆ.ԳԻՐ անունը մեկնաբանում են որպես «սուր ծայրով» առարկա, որով գրում են: Մեկնաբանությունը կատարված է մասնակիորեն: Բառը կազմված է երկու առանձին բառերից. «Դին» նշանակում է կողմ եւ «Գիր» նշանակում է խոսք, լեզու եւ գիր: Բառի իմաստը ճիշտ բացատրելու համար կատարենք հետեւյալ վերլուծությունը: Գրելու ունակությունը աստվածային ունակություն էր, որը արտահայտվում էր գրող կողմի միջոցով, այսինքն` «Դին (կողմ) եւ գիր», որը տրված էր միայն ընտրյալներին: Գաղափարագրի իմաստն է՝ «նա, որ ներկայացնում է աստվածային կողմի լեզուն կամ խոսքը»: Դին Գիր անունը հետագայում ձեռք բերեց երկու իմաստ. առաջինը` աստված, իսկ երկրորդը` սուր ծայրով առարկա, որի միջոցով հնարավոր էր կավե սալիկների վրա աստծո խոսքը գրել: Աստծո խոսքը արժեքային համակարգի մեջ հաստատուն տեղ ուներ: «Դին» բառը օգտագործվեց միջին դարերի ամենահայտնի վճարման միջոցը հանդիսացող «Դինար»-ի մեջ: Արաբերենում այն ունի օրենք, հավատ, իմաստները, եբրաերենում` «օրենք» իմաստը:
Հուրը եւ ջուրը «հրապաշտական» աշխարհի արարչական գաղափարախոսության կրոնական կարեւորագույն խորհրդանիշներն են, հետագայում ստեղծված բոլոր ավանդապատումների մեջ համարվել են առաջին կարգի մեծություններ, հանդես են եկել որպես աստվածային առաքելության գլխավոր խորհուրդներ. ջուրը` որպես մարդու արարման առաջին աստվածային սկիզբ, հուրը՝ արարման առաջին խորհուրդ:
Շումերական պատմություններն ասում են, որ «Ա նախահոր» զավակը՝ Էնլիլը, կավից պատրաստեց մարդուն եւ կենդանացրեց նրան կյանքի ջրի-Kugallu եւ կյանքի սնունդի-Kalaturru միջոցով:
Ku/gal/lu բառը կազմված է երեք մասից: Համեմատական լեզվաբանության մեջ գալ-մոտենալ, լու-լույս բառերը հայտնի են: Որոշակի պարզաբանման կարիք ունի «կու» բառը: Այս բառի բացատրությունը մենք տեսնում ենք սանսկրիտում, որը նշանակում է կով կամ ցուլ: Այսպիսով ստանում ենք հետեւյալ միտքը «կովի կամ ցուլի լույս, այսինքն` կյանք տվող ջուր»: Եվ առաջին անգամ տեսնում ենք, որ ցուլի, այսինքն արական երեւույթի հետ է կապվում լույսը եւ կյանք տվող ջուրը: Սա շատ կարեւոր փաստ է, որը հետագայում իր արտացոլումն ու զարգացումն է ստացել ողջ տարածաշրջանում: Կալամ բառի ստուգաբանության ժամանակ մենք պարզաբանեցինք «կալ» բառի իմաստը. այն Kal/at/(h)ur/ru բառի մեջ ունի նույն իմաստը` «կուտակած»: Kal/at/ur/ru բառի ստուգաբանությունը այսպիսին է եւ ամբողջովին արտահայտում է հետեւյալ իմաստը` «կուտակված հուր ժամանակի ընթացքում»:
Ջրի եւ Հրի գաղափարախոսությունները շումերների առասպելներում հավասարազոր արարչական մեծություններ են, սակայն ջուրը ինչ-որ տեղ օժտված է առավելագույն արարչական կարողությամբ, ծովից կամ ջրի միջից է դուրս գալիս ՕԱՆՆ կամ ՕԱՆՆԵՍ անունով կիսամարդ–կիսաձուկ արարածը, որը դրեց շումերական մշակույթի սկիզբը: Իսկ ջուրը եւ ձուկը դարձան նոր դավանանքի կարեւորագույն խորհուրդները:
Այսպես է պատկերվում շումերական Օանն կամ Օաննես կիսաձուկ-կիսամարդ արարածը, որը հետագայում հանդես է գալիս որպես Դագոն աստված:
Արեւապաշտական գաղափարախոսության շումերական ավանդապատումների մեջ առկա է բնական անսանձ ուժերի ներկայությունը, որտեղ մարդը հանդես է գալիս որպես կիսաձուկ-կիսամարդ գազանի տեսքով, որը չի անջատվում մարդուց, այլ հակառակը` սերտաճում է նրան:
Դագոն բառի ստուգաբանությունն է` Դա>տա եւ գոն>գնալ, իմաստն է` «տալ եւ գնալ»: Այս ստուգաբանությունը համապատասխանում է նրա կատարած գործողություններին: Հաջորդ շրջանում հրի եւ ջրի գաղափարախոսությունը արեւապաշտության մեջ ձեռք բերեց նոր խորհրդանիշ, որը հանդիսացավ կարմիր օձը կամ վիշապը:
Հայկական լեռնաշխարհում հրի եւ ջրի պաշտամունքը մարմնավորված է վիշապաքարերի, քարարձանների տեսքով: Դրանք հիմնականում դրվում էին լեռներում այն պատճառաբանությամբ, որ նրանք հնարավորություն ունեն միաժամանակ շփվելու կայծակի հետ, որը աստվածային հուրի դրսեւորումն էր, եւ անձրեւի հետ, որ ջրի դրսեւորումն էր: Հուրը եւ ջուրը` որպես պաշտամունքի առաջնային մեծություններ, հավասարապես ընդգծված հանդես են գալիս միայն հայկական դիցաբանության եւ ավանդապատումների մեջ: Շարունակելով արեւապաշտական ավանդույթները` Հայկական էթնոսը` որպես արեւապաշտական գաղափարախոսության պատասխանատու, կարողացավ ամբողջացնել եւ ամփոփել արեւապաշտական առաջին կարգի մեծություններ Հրի եւ Ջրի գաղափարների եւ խորհրդանիշների հավասարությունը: Հայկական էթնոսը ամրացրեց արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր ավանդական խորհրդանիշների հիմքայնությունը, որը ամփոփվեց Միհր-Վահագնի մեջ` ծնված հրից եւ ջրից:
Ի տարբերություն հայկական դիցաբանական ավանդույթների` մնացած դիցարաններում հրի եւ ջրի գաղափարներից միայն մեկն է միշտ առաջնային: Պարսկական դիցաբանության մեջ առաջնային է դառնում հուրը, որը հետագայում ամբողջացավ Ավեստայում: Երկրորդ տեղում որպես պաշտամունքային երեւույթ հաստատվեց ջուրը՝ ԶԷՐԷՊԱՐԱ ԿԱՐԴՈՒՆ: Շումերական ավանդապատումները ասում են, որ Արարչի կամքով «Ա-նախահայրը» նորաստեղծ մարդուն բաժանեց երկու խմբի՝
Ընտրյալ Մարդ. նա ճակատագրի հետ միասին ԱՐԱՐՉԻՑ ստանում է անսահման հովանավորությունը եւ ուժը: Ընտրյալ մարդկանցից առանձանում են աշխարհի կառավարիչները եւ որպես ընտրյալ ԱՐԱՐՉԻՑ ստանում են թագավորի նշանը՝ «մելամմու»-ն, որը առաջացնում է լուսարձակում, որպես գերբնական ուժի նշան: Այս նույն երևույթի հաջորդ անունն է ԱՈՒՐԱ կամ ԱՀՈՒՐԱ: Թագավորները զրկվում են իրենց ընտրյալ կարգավիճակից այն ժամանակ, երբ դադարում է հովանավորվել աստվածների կողմից եւ կորցնում է melammu-ն կամ ԱՈՒՐԱՆ, այսինքն` լույսը:
- Մարդ մահկանացու «ԱՐԱՐՉԻՑ» նա ստանում է ՃԱԿԱՏԱԳԻՐ-(nam-tar) որպես պարգեւ: Շումերները ընդունել եւ ճանաչել են մահկանացու մարդու կյանքի սահմանափակ լինելու փաստը, ինչպես նաեւ նրա անկարողությունը մահվան եւ աստծո զայրույթի դեմ: nam-tar բառի ստուգաբանությունը հայերենի միջոցով այսպիսին է` ամ-տարի`արտահայտում է ժամանակային իմաստ, տար բառը արտահայտում է տանելու, իր վրա վերցնելու, կրելու իմաստը. այսինքն` այն, ինչ-որ տրված է, տարիներով տանել: Մինչեւ մարդու արարումը եւ իշխանության վերաբաժանումը «Ա-նախահոր» կողմից` երկիրը կառավարում էր ավագանու միջոցով ընտրված ԱԼԱԼՈՒ աստվածը:
Ըստ շումերների` մարդու արարման ծրագիրը իրականացրեցին «Ա, ԱՆ, ԱՆՈՒ» անունների տակ հանդես եկող գերագույն աստծո Էնլիլ, Էնկի որդիները եւ Նիհուրսագ դուստրը: Շումերական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Արարիչը մարդու արարման արդյունքը ստուգելու նպատակով երկիր է ուղարկում «Ա-նախահորը»` Էնկիի եւ Էնլիլի ուղեկցությամբ: Այցելությունից հետո համակարգի մեջ` աստիճանակարգի ամենացածր հարթակի վրա, հայտնվեց նորաստեղծ մարդու այն հատվածը, որ աստվածների կողմից ստացել էր միայն ճակատագիր:
Անունակները իրենց տեղը զիջեցին «ընտրյալ մարդուն» եւ բարձրացան մեկ աստիճան վերեւ: Աստվածների խորհրդով երկրի վրա կառավարիչ նշանակելու նպատակով «Ա-նախահայրը» իր երկու որդիների միջեւ վիճակահանություն է անցկացնում: Վիճակահանությունից հետո Էնլիլը դառնում է երկրագնդի միանձնյա կառավարիչ:
«Ա-նախահայրը» գահընկեց արեց նախկինում ավագանու կողմից ընտրված ԱԼԱԼՈԻ (Ալալու նշանակում է «արարու», այսինքն` ստեղծող, կատարող, իրականացնող) աստծուն եւ երկրի կառավարիչ նշանակեց Էնկիին: ԱԼԱԼՈՒՆ նշանակվեց Էրիդու քաղաքի կառավարիչ: Էնլիլը եւ Էնկին դարձան երկրագնդի վրա առաջին երկու հզոր կլանների հիմնադիրները, իսկ նրանց քույր Նիհուրսագ աստվածուհին դարձավ բոլոր ժամանակների ամենահզոր աստվածուհին, նա աստվածների խորհրդում զբաղեցնում էր հինգերորդ կարգը, ուներ անսահմանափակ իշխանություն: ՆԻՀՈՒՐՍԱԳ անվան բացատրությունն ու ստուգաբանությունը այսպիսին` է<Նի>-մայրական, <հուր-հուրս>+<ագ-ակ>-պտտեցնող. կստանանք հետևյալ իմաստը` «մայրական հուրը պտտեցնողը»:
Իշխանությունը վերաբաժանելուց հետո տեղի է ունենում առաջին դիցաբանական հակամարտությունը երկնքում: Ա նախահոր կամ Ան աստծո վրա է հարձակվում գահընկեց արված Ալալու աստծո թոռ Կումարբին: Կումարբի նշանակում է «փոքրիկ արեւ»:
Այս ընդհարման մասին բավական հետաքրքրական ավանդապատումներ կան պահպանված, որոնց մեջ առանձին-առանձին նկարագրվում են աստվածային հակամարտության հետագա ընթացքը եւ տարբեր մարտավարությունների շնորհիվ իրար ձեռքից արարչական իշխանությունը խլած Արմենոիդական էթնոսի երկնքի չորս գլխավոր աստվածների անցած ճանապարհը: Սերնդափոխության մասին պատմություններ հիմնականում պահպանվել են շումերական, եգիպտական, հաթթիթական, հուրրիթական տարբեր գրավոր պատմություններում: Իշխանափոխությունից հետո Էնլիլի կլանը այս կազմով իրականացրեց աշխարհի կառավարումը մինչեւ ջրհեղեղ:
Այսպիսին է երկնքում իրար փոխարինած գլխավոր աստվածների հերթականությունը`
1-ին շրջան. Արարչի ներկայացուցիչ Ա/Ան/ Անու-նախահայր աստվածը գահընկեց արեց Էրիդու քաղաքի կառավարիչ Ալալու աստծուն: