Այուրվերդյան թեյ՝ ախորժակը նվազեցնելու համար
Advertisement 1000 x 90

Այուրվերդյան թեյ՝ ախորժակը նվազեցնելու համար

Այուրվերդյան թեյն օգտագործվել է հազարավոր տարիներ շարունակ, այս հրաշք թեյի 1 կամ 2 բաժակը կկանխարգելի չափից շատ ուտելը: Այն կարգավորում է մարսողական բոլոր գործընթացները, այն կարելի է խմել և՛ ուտելու ընթացքում, և՛ ուտելուց հետո: Այս թեյը չի պարունակում կոֆեին, ինչը նշանակում է, որ կարող եք այն վայելել նույնիսկ ուշ երեկոյան:

Բաղադրություն

  • ½ լ ջուր
  • ½ թ/գ քիմիոնի սերմեր
  • 1թ/գ թարմ քերած կոճապղպեղ
  • 2 դափնու տերև
  • 1 միջին չափսի դարչինի ձողիկ
  • 3-4 թ/գ կանաչ թեյ
  • Մի կտոր կիտրոն կամ լայմ
  • Մեղր՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրեք կոճապղպեղը, դափնու տերևը, քիմիոնը, դարչինն ու վրան սառը ջուր լցրեք: Դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի և 10 րոպե եփեք ցածր կրակի վրա: Ապա վերցրեք կրակից, ավելացրեք կանաչ թեյը, կիտրոնի կտորն ու թողեք ըմպելիքը թրմվի ևս 3 րոպե: Թեյը պատրաստ է:  Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մեղր:

Հիշեք, որ մեղրը պետք է ավելացնել սառը թեյին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը