Հիպերտոնիան բավական տարածված խնդիր է, որի պատճառ են դառնում մի խումբ գործոններ: Պարբերաբար այս խնդրին բախվելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ պատճառները վեր հանելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը կարող է օգնել վերահսկել զարկերակային ճնշումը:
Բանան: Բանանն ամենասննդարար մրգերից է, որն օգտակար է առողջությանը: Այն հարուստ է կալիումով: Բանանով կարելի է տարատեսակ համեղ ուտեստներ պատրաստել:
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 2 մեծ բանան՝ 375 գրամ
- 1 բաժակ սառույց՝ 120 գրամ
- կես ճաշի գդալ դարչին՝ 8 գրամ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:
Կիտրոնի հյութ: Կիտրոնը ևս դասվում է մթերքների ցանկին, որոնք օգնում են վերահսկել զարկերակային ճնշումը:
Բաղադրիչներ
կես բաժակ կիտրոնի հյութ՝ 135 մլ
1 բաժակ ջուր՝ 250 մլ
2 ճաշի գդալ մեղր՝ 30 գրամ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք: Օգտագործեք պատրաստելուց 15 րոպե անց: Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում:
Ձմերուկ: Անոթներում, ճարպաթթուների կուտակման հետևանքով մեծանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ձմերուկը նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել անոթների վիճակը, կարգավորել զարկերակային ճնշումը:
Բաղադրիչներ
3 կտոր ձմերուկ՝ 295 գրամ
կիտրոնի մանրացրած կեղև՝ 5 գրամ:
Պատրաստման եղանակը
Ձմերուկն ամբողջ գիշեր դրեք սառնարանում: Առավոտյան օգտագործելուց առաջ վրան ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևը:
Ձմերուկը հաճախ ներառեք սննդակարգ. այն նաև միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է մաքրել օրգանիզմն ավելորդ հեղուկից ու տոքսիններից:
Սխտոր: Սխտորն օգնում է լայնացնել անոթները: Այն կարող եք օգտագործել ամենատարբեր ճաշատեսակներում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը