1.Եթե ցավում են ծնկները, ապա պետք է վերցնել ծովաբողկի տերև, սուզել եռման ջրի մեջ, 2-3 ժամ դնել ծնկներին: Դրանք քաշում են ցավը, և այն անցնում է: Բուժման կուրսը 7 օր է: Ծովաբողկի օգտակար հատկանիշների մասին կարդացեք նաև այստեղ :
2.Եթե վնասված են ոտքերի հոդերը, տնտեսական օճառաջրով կոմպրեսներ պետք է դնել ու թողնել ողջ գիշեր: Վերցրեք դենատուրատուկերոսին հավասար չափաբաժիններով, լցրեք ապակյա տարաների մեջ, այնտեղ դրեք նաև 3-4 թարմ, շատ կծու պղպեղ: Տարան ամուր փակեք, թողեք, որ տաք տեղում թրմվի մեկ ամիս: Առավոտյան և երեկոյան հոդերին քսեք այս ժողովրդական միջոցը: Լցրեք ձեռքի ափի մեջ ու դրանով հանգամանորեն տրորեք հոդերը: Կրկնեք գործողությունները ևս մեկ անգամ: Դրանից հետո այդ հատվածը պետք է լավ կապել բրդյա կտորով մինչև հաջորդ անգամ քսելը: Բուժումը շարունակել մինչև ցավի ի սպառ անհետացումը: Մինչև օգտագործելը տարան լավ թափ տվեք:
3.Ծնկների ցավի դեպքում պատրաստեք հետևյալ խառնուրդը` 50 գր. կամֆարա, 100 գր. սպիրտ, 50 գր. մանանեխ, 100 գր. ձվի սպիտակուց: Անհրաժեշտ է նախ սպիրտի մեջ լուծել կամֆարան, հետո ավելացնել մանանեխը: Սպիտակուցն առանձին են հարում ու խառնելով`ավելացնում ամենավերջինը: Այս խառնուրդով քնելուց առաջ տրորեք հոդերը:
4.Հաջորդ ժողովրդական դեղամիջոցը: Գարնանը հավաքեք խատուտիկի 130 ծաղիկներ, վրան լցրեք օդեկոլոն, պինդ փակեք, 40 օր դրեք մութ տեղում: Այս միջոցը քսեք ցավող տեղերին: Օգնում է:
5.Լավ են օգնում խոզի ճարպով կոմպրեսները: Գիշերը ծնկների վրա դրեք թարմ խոզի ճարպ, կապեք ու քնեք: Առավոտյան վիրակապը հանեք, երեկոյան կրկին դրեք խոզի ճարպի թարմ կտոր: Ճարպը մաշկի վրայի անցքերի միջոցով քաշում է աղը: Ցավն անցնում է հինգ անգամյա պրոցեդուրայից հետո:
6.Կարտոֆիլի ծաղկման շրջանում չոր եղանակին պոկել ծաղիկները ու ստվերում չորացնել: Այդ ծաղիկներից վերցնել մեկ ճաշի գդալ, վրան 2 բաժակ եռման ջուր լցնել, 3 ժամ թողնել` մնա թերմոսի մեջ, ապա քամել: Օրական 3 անգամ`ուտելուց կես ժամ առաջ, խմել կես բաժակ: Բուժումը շարունակել 21 օր:
Կարելի է կարտոֆիլի չորացրած ծաղիկների վրա օդեկոլոն լցնել ու մութ տեղում թողնել 2-3 շաբաթ: Թուրմը լավ քսել բորբոքված մասերին արթրիտի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի դեպքում: Շատ լավօգնում է ծնկների ցավի դեպքում:
7.Ցավեր լինելու դեպքում խառնեք թվով 12 ճաշի գդալ ամիակ, 3 ճաշի գդալ ջուր, 1 թեյի գդալ մեղր, ավելացրեք գարու ալյուր, եթեչկա, ցորենի, խառնեք, լոշիկի պես բացեք, դրեք ցավող հոդի վրա ու կապեք բրդյա տաք շալով:
8.Եթե ծնկները շատ ուժեղ են ցավում, պետք է վերցնել 2 թարմ հավիձու և 2 ճաշի գդալ 9 տոկոսանոց սպիրտ, լավ հարել: Կտորը թրջել այդ խառնուրդի մեջ ու դնել խնդրահարույց տեղերին: Վրայից կապել կարմիր բրդյա կտոր: Պրոցեդուրաները կրկնել 10-12 օր շարունակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը