Մեծ քանակով, ծանր սնունդը կարող է դժվարացնել նյութափոխանակությունը՝ առաջացնելով ցավեր, գազեր ու փքվածություն։ Չնայած սրանք առողջության համար վտանգ չեն ներկայացնում, հարկավոր չէ արհամարհել. այդ դեպքում կկարողանաք խուսափել հետագա բարդություններից։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս տհաճ խնդիրներից հնարավոր է խուսափել բնական միջոցների օգնությամբ։ Ալոէ վերայի գելն ու պապայան բջջանյութ և ֆերմենտներ են պարունակում, ինչի արդյունքում դառնում են արդյունավետ լրացուցիչ միջոցներ։
Ալոէ վերայի գելն օգտագործվում է նյութափոխանակության համակարգի օրգանների առողջությունն ամրացնելու համար։
- Այն մեծ քանակով վիտամին B է պարունակում՝ միկրոէլեմենտ, որը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա և լավացնում մյուս սննդարար նյութերի յուրացումը։
- Ալոէ վերայի գելը նաև վիտամին A է պարունակում, ամինաթթուներ, ֆերմենտներ, որոնք ևս մասնակցում են նյութափոխանակությանը։
- Այս բույսը տարբեր տարրեր է պարունակում, որոնք կարող են արագացնել վնասված հյուսվածքների ապաքինումն այն անձանց շրջանում, ովքեր տառապում են գաստրիտով, խոցով կամ բարձր թթվայնությամբ։
- Ալոէ վերան նաև լուծողական հատկություն ունի, ինչի շնորհիվ լավացնում է աղիների անցանելիությունը՝ կանխարգելելով փորկապության առաջացումը։
- Ալոէ վերայի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկությունները հնարավորություն են տալիս նվազեցնել աղիների ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականությունը։
- Ալոէ վերան նաև հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ կարող է պայքարել նյութափոխանակության խանգարման դեմ և ազատել որովայնում ծանրության զգացումից։
- Այս բույսն ազդում է նաև աղիների բակտերիալ միկրոֆլորայի վրա՝ նվազեցնելով գազերի քանակը։
Պապայան բազմաթիվ մարդկանց սննդակարգի անբաժանելի մասն է։
- Պապայան հատկապես արժեքավոր է իր սննդարար նյութերով. այն մի խումբ միկրոէլեմենտներ է պարունակում, այդ թվում՝ A, B, C վիտամիններ, կալիում, բջջանյութ։
- Այն ֆերմենտ է պարունակում, որը հակաբորբոքային և մաքրող հատկություն ունի, հակաօքսիդանտ է։ Այն օգնում է նյութափոխանակության համակարգի օրգանների խանգարումների բուժմանը՝ արագացնելով այդ գործընթացները և լավացնելով սպիտակուցների յուրացումը։
- Պապայան օգնում է նաև խուսափել շլակների կուտակումից։
- Այս միրգը միկրոէլեմնետներ է պարունակում, որոնք արագացնում են որովայնի վնասված հյուսվածքների ապաքինումը։ Այդ պատճառով էլ այն խորհուրդ է տրվում գաստրիտով և խոցով հիվանդներին։
- Պապայայի օգտագործումը կարող է օգնել կանխարգելել թթվային ռեֆլյուքսը։
- Այն կօգնի ազատվել որովայնի փքվածությունից և գազերից։
Ալոէ վերայի գելով և պապայայով պատրաստված միջոց։ Այս բնական միջոցն օգտակար է ոչ միայն նյութափոխանակության համար, այլև լավացնում է մաշկի և մազերի առողջությունը։ Դրանում պարունակվող միկրոէլեմետները հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից։ Դրանք կարող են վերականգնել արյան pH-ը և այն մաքրել տոքսիններից։
Բաղադրիչներ
- 5 ճաշի գդալ ալոէ վերայի գել՝ 75 գրամ
- 3 կտոր պապայա
- 2 ճաշի գդալ մեղր՝ 50 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 200 մլ։
Պատրաստման եղանակը
- Առանձնացրեք ալոէ վերայի գելը։
- Բլենդերում հարեք պապայան, ալոէ վերայի գելն ու մեղրը։ Ավելացրեք ջուրը։
- Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։
Ինչպես օգտագործել։ Օրգանիզմը մաքրելու համար հարկավոր է այս ըմպելիքը խմել ամեն օր՝ քաղցած վիճակում։ Բուժումը պետք է շարունակվի 7-10 օր։
Եթե ձեզ անհանգստացնում են գազերն ու փքվածությունը, ըմպելիքն օգտագործեք օրվա ընթացքում երկու անգամ՝ նվազագույնը՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Եթե այս խնդիրները պարբերաբար անհանգստացնում են ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը