Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է. hetq.am
Advertisement 1000 x 90

Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է. hetq.am

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձևը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է։

– Արտո Թունչբոյաջյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին): Հա, ես դրա անունը «երրորդ տարածություն» եմ դրել չգիտեմ՝ դու ոնց ես պատկերացնում, բայց այդպիսի մի «երրորդ» դիրքից խոսելու մասին է։

– Այս բալկոնի պահն է ինձ համար հիմա, որովհետև սա եմ ապրում։ Անցյալը ո՞նց կարող եմ ապրել․ հիշողությունն է, որն ամենաշատը կարող եմ զգալ։ Հիմա՝ այս մոմենտին, կարող եմ կիսվել այդ հիշողություններով։ Վաղվա մասին էլ նույնն է, ինչ անցյալի մասին արդեն ասացի՝ մի տարբերությամբ․ անցյալի մեջ էլ ոչ մի բան անել չես կարող, վաղվա մեջ կարող ես։ Տեսա՞ր՝ ուրիշ դեմքով խոսեցի․ ոնց որ չորրորդը եղավ․ երրորդն անցանք։

– Անցա՞նք, թե՞ «երրորդին» ոնց որ նոր ենք հասնում։

– Երկու տարեկան, երեք տարեկան․․․ Ունեմ հիշողություններ։ Հա՜, մի մոմենտ փորձում էի նաև մամայի մեջ լինելու պահը հիշել, հետո հասկացա, որ «harddrive»-ս ինֆորմացիա չունի, հիշողությունն այդ մասին չի երևում։ Հասա այն տեղերը, որ զգացումին վստահեցի։ Այդ օրից (արի ասեմ՝ այդ օրից) բոլոր մարդերը սովորական մարդուն հետ դադարեցին կապ ունենալ։

Տես՝ գնում եմ կինո նայելու, տեսնում եմ գլխավոր դերասաններին, բայց ինձ համար հետևիններն են միշտ հետաքրքիր, հասկացա՞ր։

Արտոյին այդպես եմ տեսնում․ ո՞նց աճեց այդ ձևով, չհասկացա․ երևի նախ անկեղծ եղա․ սուտերս էլ եմ ընդունում, խաբելս էլ, բայց ընդունում եմ այն էլ, որ արարքս վնաս չի կարող կարող տալ մարդուն։

Վնաս չտալու մասին մտածում եմ՝ ինչու չեմ կարող, որովհետև հենց սկզբից է դրվել մեջս․ հիմա հասկանում եմ, որ խիղճ ունեմ, մարդուն հետ հարաբերվելն ուրիշ է ինձ համար։

Երբ նոր կոշիկ էին ինձ առնում, ամաչում էի հագնելուն, որովհետև ընկերներս կոշիկ չունեին։ Օրինակ առաջին ֆուտբոլի կոշիկը՝ «Ադիդասը», երբ Եվրոպայից ինձ բերին, մեկ տարի չհագա․ ընկերներիս սպորտային կոշիկները վատն էին։

Ամբողջությամբ՝ hetq.am

 

 



Նման նյութեր