Բրիստոլի համալսարանի եւ Բրիստոլի Ռոբոտատեխնիկական լաբորատորայի ինժեներները Բրիտանիայում ստեղծել են ջրային կենդանիների հիշեցնող ռոբոտ, որն ունակ է Էներգիա ստանալ իր կողմից կլանված օրգանիզմներից: Այս մասին հայտնել է NewScientist հրատարակությունը:
Ռոբոտի «բերանը» պատրաստված է փափուկ պոլիմերային մեմբրանից: Դրա միջոցով մեքենայի մեջ է ներծծվում ջուր կենդանի օրգանիզմներով: «Կերակուրն» ընկնում է արհեստական ստամոքս՝ մանրէական վառելիքային տարր, որտեղ մանրէներն այն քայքայում են: Ռոբոտն այս կերպ ստանում է իր գործելու համար անհրաժեշտ էլեկտրաԷներգիան: Մնացուկները նետվում են սարքի հետին մասում գտնվող անցքից:
Քանի որ ռոբոտը կարող է երկար ժամանակ աշխատել առանց մարդու միջամտության, գիտնականները հուսով են, որ այն կօգտագործվի ճառագայթմամբ կամ թունավոր նյութերով աղտոտված ջրային միջավայրերում:
168.am