Եթե զգում եք, որ օրգանիզմը ծանրաբեռնված է, և ձեզ վատ եք զգում, ապա ճիշտ ժամանակն է բեռնաթափել օրգանիզմը թունավոր տոքսիններից և կուտակված ճարպերից: Այս գործում ձեզ լավագույնս կօգնի healthyfoodstar կայքի առաջարկած բաղադրատոմսը:
Օրգանիզմի մաքրումը կիտրոնի միջոցով ամենաարդյունավետն է: Բացի այն, որ այս ըմպելիքը մաքրում է օրգանիզմը, այն նաև ամրացնում է իմունիտետը և օգնում ավելի լավ պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ:
Այսպիսով, այս հրաշալի և թարմացնող ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝
1կիտրոնի թարմ քամած հյութ
100մլ աղբյուրի ջուր
Դարչինի 1 ձողիկ
Մեկ պտղունց չիլի
1թ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները խառնեք աղբյուրի ջրի մեջ և կստանաք հագեցնող և համեղ լիմոնադ, որը կամրացնի իմունային համակարգն ու կօգնի օրգանիզմին ազատվել տոքսիններից ու վերստին սկսել աշխատանքը: Այս ըմպելիքը պետք է կանոնավոր կերպով խմել ամեն օր: Դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, չիլին խթանում է օրգանիզմի բնական ջերմությունն ու արագացնում տոքսիններից ազատվելու գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը