Մեջքի ստորին հատվածի ցավերին բախվում է աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսը: Այս ցավերի առավել հաճախակի պատճառներն են քնած ժամանակ անհարմար դիրքը կամ օրվա ընթացքում սխալ կեցվածքը: Մեջքի ցավերի դեմ չափազանց արդյունավետ են արքայախնձորը և արքայախնձորի հյութը, քանի որ դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ հակաբորբոքային նյութ, որը հայտնի է որպես բրոմելայն, պնդում է բժիշկ Ջոզեֆ Մերքոլան:
Մասնագետի խոսքով՝ մեջքի ցավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում արքայախնձոր շատ ուտել կամ սննդային հավելումների տեսքով բրոմելայն ընդունել: Մասնագետը նշում է, որ բրոմելայնը արտահայտված հակաբորբոքային էֆեկտ ունի, իսկ հաճախ մեջքի ցավեր է առաջացնում հենց բորբոքային պրոցեսը:
Բժիշկ Մերքոլայի խոսքով՝ մեջքի ցավերի դեպքում արքայախնձորի 110 մլ հյութի գործածումն արդեն մի քանի րոպե հետո կարող է անալգետիկի արդյունք ունենալ:
Իհարկե, եթե մեջքի ցավերը մշտական բնույթ ունեն և չեն անցնում սննդակարգի մեջ արքայախնձոր ընդգրկելուց ու ավելի ակտիվ կենսակերպ վարելուց հետո, ցանկալի է բժշկի դիմել և պարզել այդ ցավերի իրական պատճառը: Հնարավոր է, որ խնդրի պատճառն ամենևին էլ կեցվածքը չէ, այլ նյարդերի ճմլվածքը կամ օնկոլոգիական պրոցեսը: