Պաշտպանվեք հեռախոսի ճառագայթումից
Advertisement 1000 x 90

Պաշտպանվեք հեռախոսի ճառագայթումից

Ժամանակակից հասարակության մեջ յուրաքանչյուրը բջջային հեռախոս ունի: Դրանք դարձել են ամենաանհրաժեշտ սարքավորումները, և առանց դրանց դժվար է պատկերացնել մեր կյանքը: Բայց կան բաներ, որոնք պետք է իմանալ, եթե ցանկանում եք խուսափել ճառագայթումից:

Ըստ healthylifetricks.com-ի՝ այս հրաշալի ըմպելիքը շատ հեշտ է պատրաստել և խմել, այն կպաշտպանի ձեզ ճառագայթումից:  Խնկունուց (розмарин) պատրաստված ըմպելիքը հրաշալի կերպով օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:  Գուցե զարմանաք, թե ինչո՞ւ հենց խնկունին, բայց Բրիտանական Journal of Radiology-ն բացատրում է, որ խնկունին (розмарин) պարունակում է կարնոսիկ և կանազոլի թթուներ, որոնք հրաշալի պայքարում են  ճառագայթման դեմ:

Healthylifetricks կայքը ներկայացնում է ըմպելիքի բաղադրատոմսը:

Բաղադրություն

  • 1 բաժակ եռացրած ջուր
  • 2ճ/գ կտրատած խնկունու (розмарин) տերևներ

Ջուրը եռացրեք, լցրեք բաժակի մեջ և ավելացրեք խնկունու տերևները: Բաժակը ծածկեք և սպասեք 10-15 րոպե, որ սառչի:  Ըմպելիքը պետք է խմել թարմ վիճակում: Ըմպելիքի գոլորշու վրա կարող եք ինհալացիաներ անել, քանի որ այն օգտակար է նաև թոքերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը