Սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն կարելի է, այլև պետք է ուտել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն կարելի է, այլև պետք է ուտել քնելուց առաջ

Համարվում է, որ գիշերը քնելուց առաջ սնվելու սովորությունը խիստ վտանգավոր է ոչ միայն կազմվածքի, այլև առողջության համար, սակայն բժիշկները նշում են, որ ոչ պակաս վտանգավոր է նաև քաղցած քնելը: Նման դեպքերում հարկավոր է հիշել, որ ուշ ժամին շատ ուտելը ոչ մի դեպքում չի խրախուսվում, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք մարդը ոչ միայն կարող է ուտել, այլև պետք է ուտի:

Քնելուց առաջ որևէ դյուրամարս ու օգտակար բան ուտելը շատ ճիշտ է, քանի որ դա օգնում է պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը: Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ ճիշտ սննդամթերք ընտրելու դեպքում կարելի է դրանց միջոցով անգամ խթանել ճարպերի այրման ու մկանների վերականգնման գործընթացը, ուստի կազմվածքի մասին անհանգստանալու կարիք չի լինի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք կարելի է և անգամ պետք է ուտել քնելուց առաջ:

1.      Բանան

Քնելուց առաջ մեկ հատ ոչ շատ քաղցր բանան ուտելը շատ օգտակար սովորություն է, քանի որ այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում ու կալիում՝ հանքանյութեր, որոնք բարելավում են մկանների վիճակը: Երբ մկանները լավ վիճակում են լինում, մարմինը ճարպեր չի կուտակում, ուստի այս կերպ կարելի է խուսափել նաև քաշի ավելացումից:

2.      Նուշ

Ընկույզի այս տեսակն ամենաօգտակարներից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպեր, որոնց յուրացման ընթացքում ստիպում է օրգանիզմին կայուն պահել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, նուշը, ինչպես և բանանը, պարունակում է մագնեզիում ու տրիպտոֆան՝ նյութեր, որոնք օգնում են հանգստանալ ու հեշությամբ քնել:

3.      Մեղր

Երեկոյան ժամերին հաճախ առաջանում է քաղցր ուտելու ցանկություն: Այս դեպքում հիանալի տարբերակ է մեղրը, որը նաև անչափ օգտակար է և պարունակում է մի շարք կարևոր տարրեր

4.      Վարսակ

Ոչ մեծ բաժին վարսակի շիլան նպաստում է սերոտոնինի արտադրմանը՝ այդ կերպ օգնելով հեշտությամբ քնել, իսկ առողջ լիարժեք քունը բարելավում է նյութափոխանակությունը:

5.      Կիվի

Սաստիկ քաղցի դեպքում քնելուց առաջ կարելի է նաև կիվի ուտել: Այս համեղ ու օգտակար մթերքը հարուստ է մանրաթելերով ու կարոտինոիդային հակաօքսիդանտներով, ինչի շնորհվ այն բարելավում է մարսողական համակարգի առողջությունը, նվազեցնում է բորբոքումների ինտենսիվությունն ու խոլեստերինի մակարդակը:

life.tert.am